Արթուրը և Արգելված քաղաքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուրը և Արգելված քաղաքը
Arthur et la Cité interdite
Արթուրը և արգելված քաղաքը.jpg
ՀեղինակԼյուկ Բեսոն
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրֆանտաստիկա և վեպ
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ՇարքԱրթուրի մասին պատմող շարք
ՆախորդԱրթուրը և մինիպուտները
ՀաջորդԱրթուրը և Ուրդալակի վրեժը
Հրատարակման տարեթիվ2005

«Արթուրը և Արգելված քաղաքը», Լյուկ Բեսոնի «Արթուր» շարքի երկրորդ գիրքը, որտեղ պատմվում է փոքրիկ մինիպուտների կախարդական երկրում տասնամյա տղայի արկածների մասին։ Գիրքը լույս է տեսել 2005 թվականին։ Ռուսաստանում ընդհանուր առմամբ գիրքը վաճառվել է 1,5 միլիոն տպաքանակով[1]:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն այլ գրողների՝ Լյուկ Բեսոնը սկզբում գրում էր սցենարներ ֆիլմերի համար և միայն որոշ ժամանակ անց որոշեց, որ իր կողմից գրված ֆիլմի նախագիծը կարելի է վերարտադրել որպես գիրք։ Վերարտադրանքը տևեց հինգ տարի, իսկ սցենարը բաժանվեց երկու գրքի։ Վեպն այնքան սիրվեց, որ նախատեսված երկու գրքի փոխարեն լույս տեսավ չորսը։ Ըստ Բեսոնի՝ գրքի առաջին մասը նկարագրում է իր մանկությունը, իսկ Արթուրի կերպարում (մինչ մինիպուտ վերափոխվելը) նկարագրել է իրեն։ 2004 թվականին Բեսոնն այցելեց Մոսկվա, որպեսզի ներկայացնի ռուսերեն լույս տեսած առաջին երկու գրքերը՝ «Արթուրը և մինիպուտները» և «Արթուրը և Արգելված քաղաքը»[2]:

Դիպաշար (սյուժետ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ Արթուրը, դառնալով մինիպուտ, ուղևորվում է Արգելված քաղաք՝ փրկելու իր պապին և թագավորությունը ջրհեղեղից։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները ցուցադրված են Արթուրի մասին առաջին ֆիլմում՝ «Արթուրը և մինիպուտները», որի անիմացիայով զբաղվել է ֆրանսիական BUF Compagnie ընկերությունը։ Համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2006 թվականի նոյեմբերի 29-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мария Свешникова (22 մարտի 2007 թվական)։ «Премьера самой дорогой европейской полуанимации «Артур и минипуты» Люка Бессона состоялась в Москве.»։ Страна.ru 
  2. Юлия Рахаева (20 հոկտեմբերի 2005 թվական)։ «Урдалак, минипуты и шоколадный торт.»։ Вечерняя Москва №196 (24241) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]