Արթնացրեք Լենոչկային
Արթնացրեք Լենոչկային ռուս.՝ Разбудите Леночку | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1934 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Antonina Kudryavtseva? |
Սցենարի հեղինակ | Նիկոլայ Օլեյնիկով և Եվգենի Շվարց |
Դերակատարներ | Յանինա Ժեյմո |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 26 րոպե |
Հաջորդ | Լենոչկան և խաղողը |
«Արթնացրեք Լենոչկային» (ռուս.՝ «Разбудите Леночку»), ռեժիսոր Անտոնինա Կուդրյավցևայի համր խորհրդային գեղարվեստական ֆիլմը (երեք մասից կազմված կատակերգություն), որը նկարահանվել է Նիկոլայ Օլեյնիկովի և Եվգենի Շվարցի սցենարով Լենինգրադի «Լենֆիլմ» կինոկոմբինատում։ Նկարահանումներն իրականացվել են Յալթայում[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմություն է փոքրիկ աշակերտուհու մասին, որը մշտապես ուշանում է դասերից, և նրա ընկերները նրան վերադաստիարակելու յուրօրինակ միջոց են հորինում։
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակներ՝ Նիկոլայ Օլեյնիկով, Եվգենի Շվարց
- Ռեժիսոր՝ Անտոնինա Կուդրյավցևա
- Օպերատոր՝ Գեորգի Ֆիլատով
- Նկարիչ՝ Եվգենի Սլովցովա
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յանինա Ժեյմո - Լենոչկա
- Սերգեյ Գերասիմով
Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սև-սպիտակ, համր
DVD[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ձայն՝ Dolby Digital 2.0
- Ենթագրերը բացակայում են
- Տարածաշրջանային կոդը՝ 0 (ALL)
- Պատկեր՝ 4։3
- Գույն՝ PAL
- Հրատարակող՝ «Մաստեր Թեյփ»
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փոքրիկ աշակերտուհու գլխավոր դերը կատարող Յանինա Ժեյմոնը նկարահանումների ժամանակ եղել է 25 տարեկան։
- Յանինա Ժեյմոնի դուստրը պատմել է. «Ընդունելով երեխայի դեր կատարելու հերթական առաջարկը, մայրս միշտ ստուգում էր՝ կընդունեն արդյոք երեխաներն իրեն որպես յուրային։ Օրինակ, «Արթնացրեք Լենոչկային» ֆիլմի նկարահանումներից առաջ նա հագել է իր 12-ամյա քրոջ հագուստը և գնացել շուկա՝ հետևելու շրջապատի արձագանքին[1]։ Արձագանք չի եղել։ Դրանից հետո դերասանուհին մտել է այգի և սկսել է խաղալ տղաների հետ։ Տղաները ոչ միայն հավատացել են, որ իրենց հասակակիցը, այլև, ի վերջո, ծեծել են նրան մի քանի անհաջող նետումների համար։ Իսկ այգեպանը, որը մորս խլել է կռվարարների ձեռքից, խփել է նրա քթին ու խստորեն ասել․ «Վազի՛ր տուն։ Եվ չհամարձակվես լացել»[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լենոչկան և խաղողը» – 1936 թվականին նկարահանվել է Լենոչկայի մասին պատմության շարունակությունը (հնչուն ֆիլմ)։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Жеймо, Янина Длинный путь от барабанщицы в цирке до Золушки в кино. — М.: Альпина нон-фикшн, 2019. — 280 с. — ISBN 978-5-00139-191-3
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Жеймо, 2019, էջ 129
- ↑ Елена Чернышева "...Та самая Золушка..." // Gala Биография. — 2012. — № 01.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Аркус Л.։ «Разбудите Леночку» (ռուսերեն)։ Проект журнала «Сеанс»։ Վերցված է 2020-05-02
|