Արեգ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արեգ (այլ կիրառումներ)
Արեգ
Տեսակշաբաթաթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհուլիսի 23, 1932
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման վայրՄարսել
ԳրասենյակՄարսել[1]
Լուծարվել է1933[1]
ISSN1967-9599

«Արեգ», քաղաքական և տնտեսական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1932-1933 թվականներին, Մարսելում։ Տնօրեն-խմբագիր՝ Թ. Խաչիկյան։

Կոմունիստական գաղափարախոսության դիրքերից, տպագրել է նյութեր ու հաղորդագրություններ միջազգային կյանքի, ֆրանս-խորհրդային հարաբերությունների, կապիտալիստական երկրների տնտեսական ճգնաժամի ու նրա հետևանքների մասին։ Լայն տեղ է տվել Մարսելի ու շրջակայքի հայ գաղութի կյանքին, Սովետական Հայաստանի անցուդարձի լուսաբանմանը, հանդես եկել հօգուտ սփյուռք-հայրենիք կապերի ամրապնդման։

Լինելով ներգաղթի եռանդուն կողմնակից՝ պաշտպանել է ՀՕԿ-ի, հայրենակցական-վերաշինաց միությունների գործունեությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 18