Jump to content

Արեգ Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արեգ Միքայելյան
Ծնվել է1962
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ

Արեգ Միքայելյան (1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), աստղագետ, ֆիզիկոս, մաթեմատիկոս[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգ Միքայելյանը ծնվել է 1962 թվականին Երևանում[2]։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Հեղինակ է 11 գրքույկի, 192 հոդվածի, 17 էլեկտրոնային կատալոգի։ Ղեկավարել է Հայաստանի Գիտության պետական կոմիտեի թեմատիկ, ANSEF, CRDF ARP1-2849-YE-06, ISTC A-1451, A-1606, CNRS, DFG, DAAD, NASA, COST և այլ դրամաշնորհային ծրագրեր։

Ընտրվել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում[3]։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միջազգային աստղագիտական միություն (ՄԱՄ, IAU)
  • Եվրոպական աստղագիտական ընկերություն (EAS)
  • Եվրոպական ֆիզիկոսների ընկերություն (EPS)
  • Եվրասիական աստղագիտական ընկերություն (EAAS)
  • EAS ենթատարածաշրջանային կոմիտե (SREAC)
  • Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանս (IVOA)
  • Մոլորակային տվյալների միջազգային ալյանս (IPDA)
  • Հայկական աստղագիտական ընկերություն (ՀԱԸ, ArAS)

Գիտական նախասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աստղագիտական շրջահայություններ
  • Սպիտակ թզուկ և պայթյունային փոփոխական աստղեր
  • Ակտիվ գալակտիկաների որոնումներ և բազմալիքային ուսումնասիրություններ
  • Տիեզերական ենթակարմիր, ռենտգենյան և ռադիո աղբյուրներ
  • Վիրտուալ աստղադիտարաններ

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եվրասիական աստղագիտական ընկերության մրցանակ
  • Հայկական ֆիզիկոսների ընկերության մրցանակ
  • Էլեկտրոնային գիտության մրցանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Առավոտ լուսո հարցազրույց. Արեգ Միքայելյան, Մելինե Ասրյան, Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին
  2. «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Թեմատիկ նորություններ Արեգ Միքայելյան (Բյուրականի աստղադիտարանի տնօրեն)». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]