Արեգ Գալստյան (պետական գործիչ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արեգ Գալստյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արեգ Գալստյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու |
Պարգևներ և մրցանակներ |
Արեգ Արեգի Գալստյան (ծնվ. նոյեմբերի 8, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966-1971 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը` «Ջերմաէներգետիկ պրոցեսների ավտոմատացում» մասնագիտությամբ, ջերմաէներգետիկ ավտոմատացման գծով ինժեների որակավորմամբ։
- 1973-1976 թթ. - սովորել և ավարտել է Մոսկվայի էներգետիկ ինստիտուտի ասպիրանտուրան։ Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971-1992 թթ. - Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ջերմային ավտոմատիկայի և սառնարանային տեխնիկայի ամբիոնի ասիստենտ, ավագ դասախոս, ապա՝ դոցենտ։
- 1985-1986 թթ. - եղել է գիտական գործուղման մեջ Բելգրադի համալսարանում։
- 1992-1994 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարի խորհրդական։
- 1994-1997 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարության գիտության և կադրերի վերապատրաստման վարչության պետ։
- 1997-2000 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարության տեխնիկական քաղաքականության գլխավոր վարչության պետ։
- 1992-1993 թթ. - ՀՀ կառավարության տնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ, ապա բաժնի պետ։
- 2000 թ. - ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։
- 2008 թ. հուլիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[1]։
Պարգևներ և աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացու մեդալ (2014)[2]։
- ՀՀ Վարչապետի շնորհակալագիր։
- ՀՀ Վարչապետի հուշամեդալ։
Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Ա. Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ