Արաուկարիաս ազգային պարկ
| Տեսակ | ազգային պարկ |
|---|---|
| Կազմված է | Անտլանտյան անտառ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Սանտա Կատարինա |
| Հիմնվել է | 2005 |
| Մակերես | 128,41 կմ² և 12 810 հեկտար |
| Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Բրազիլիա" does not exist. | |
Արաուկարիաս ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional das Araucárias), ազգային պարկ Սանտա Կատարինա նահանգում, Բրազիլիա։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաուկարիաս ազգային պարկը գտնվում է Պասուս Մայա և Պոնտի Սերրադա մունիցիպալիտետներում՝ Սանտա Կատարինա նահանգում։ Պաշտպանված տարածքը ստեղծվել է 2005 թվականի հոկտեմբերի 19-ին և ունի 12841 հա տարածք[1]։ Այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Տարեկան տեղումների միջին քանակը 1930 մմ է։ Միջին ջերմաստիճանը 17 °C է։ Պարկը տեղակայված է Կամպոս Ժերայսում, ինչն էլ սարահարթ է, որի լանջերը սփռված են դեպի արևմուտք։ Գտնվում է 805-1218 մետր բարձրության վրա[2]։
Բուսականությունն իր անմիջական ազդեցությունն է ունեցել պարկի վրա, մասնավորապես տեղական երկրորդային կազմավորումները ռեգեներացիայի տարբեր փուլերում, մշակվող առաջնային անտառը, անտառավերականգնումը՝ էկզոտիկ տեսակներով (սոճի և նվենի), գյուղատնտեսական տարածքները և արոտավայրերը[2]։ Պահպանվող տարածքը շրջապատված է 500 մետր բարձրությամբ բուֆերային գոտիով, որոնք ունեն փոքր տնտեսություններ և ագրարային ռեֆորմի բնակատեղիներ, ինչպես նաև սոյայի պլանտացիաներ և անասնաբուծական տնտեսություններ։
Անտառն օգնում է պահպանել Չապեկո, Չապեցոզինիո, Մատո և Կարատուվա գետերի ջրի որակը[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)[2]։ Հիմնական նպատակն է պահպանել բնական էկոհամակարգերը, որտեղ պահպանվել են Արաուկարիա անտառի մնացորդներն ու Ատլանտյան անտառ բիոմի բույսերը, որոնք վտանգված են մարդու գործունեության պատճառով։ Պարկն ապահովում է գիտական հետազոտություններ, բնապահպանական կրթություն, ինչպես նաև բացօթյա հանգիստ և էկոտուրիզմ։ Կան վտանգված վայրի խոզեր և որոշ ընտանի կենդանիներ[1]։ Պաշտպանված տեսակներից են բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus), փայտփորիկը (Dryocopus galeatus), օցելոտը (Leopardus pardalis) և պուման (Puma concolor)[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 O Parque Nacional das Araucárias – Apremavi
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Unidade de Conservação ... MMA
- ↑ «Parna das Araucárias – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- O Parque Nacional das Araucárias (Portuguese), Apremavi: Associação de Preservação do Meio Ambiente e da Vida, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին, Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին
{{citation}}: More than one of|archivedate=and|archive-date=specified (օգնություն); More than one of|archiveurl=and|archive-url=specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Parna das Araucárias (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին, Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին
{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Parque Nacional das Araucárias (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին
{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արաուկարիաս ազգային պարկ կատեգորիայում։ |
