Արամ Նազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Արամ Նազարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1948 |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 4, 2023 (74 տարեկան) |
Մահվան վայր | Վանաձոր, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1968) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Արամ Ղազարի Նազարյան (մայիսի 18, 1948, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 4, 2023, Վանաձոր, Հայաստան), հայ նկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1979 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1995 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության Վանաձորի բաժանմունքի նախագահ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նազարյանի երփնագրերին բնորոշ են ինքնատիպ գունազգացողությունը, ազատ և ցայտուն վերացարկումները[1]։ Գործերից են՝
- «Երաժիշտներ», 1975[2]
- «Կիրովականի մանածագործական ֆաբրիկայում» եռանկար, 1981
- «Կինը հովհարով», 1999
- «Հուշկապարիկ», 1999
- «Թատրոն», 2000
- «Կնոջ դիմանկար», 2001
- «Անվերնագիր», 2002
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Երաժիշտներ» կտավը ՀԱՊ-ի ֆոնդապահոցում
- ↑ Մանվածքային ցեխում «Կիրովականի մանածագործական ֆաբրիկայում» եռանկար (1981), Նազարյան Արամ Ղազարի
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|