Արամ Բլրցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Բլրցյան
Ծնվել էմայիսի 12, 1928(1928-05-12) (95 տարեկան)
ԾննդավայրԱխալքալաք, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1952)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2004)
Մասնագիտությունանասնաբույծ, ընտրասերիչ և դասախոս
ԱշխատավայրԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ

Արամ Արտաշեսի Բլրցյան (մայիսի 12, 1928(1928-05-12), Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ-ընտրասերումնաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (1989)։ ՀԳԳԱ թղթակից անդամ (1994)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Բլրցյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 12-ին, Ախալքալաքում։ 1952 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1957-1964 թվականներին աշխատել է Հայկական անասնաբուծական և անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտում, 1964 թվականից՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, 1970-1981 թվականներին՝ խոշոր անասնաբուծության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1970-1974 թվականներին՝ անասնաբուծության ֆակուլտետի դեկան, 1977-1994 թվականներին՝ պրոռեկտոր, 1994 թվականից՝ պրոֆեսոր, 1968-1974 թվականներին՝ «Գյուղատնտեսական գիտությունների տեղեկագիր» ամսագրի գլխավոր խմբագիր[1]։

Աշխատանքները վերաբերում են տավարի կովկասյան գորշ ցեղի ընտրասերման-գենետիկական հարաչափերի գնահատման, կենդանիների մթերատվության հատկանիշների ձևավորման վրա տարբեր գործոնների ազդեցության հարցերին։ Տավարի կովկասյան գորշ ցեղի ստեղծողներից։ Համահեղինակ է «Անասնաբուծության հիմունքներ» (2001) բուհական դասագրքի[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արդյունաբերական հիմունքներով արտադրության տեխնոլոգիան, Երևան, 1986 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 707։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զաքարյան, Սիրվարդ Հասրաթի։ Արամ Արտաշեսի Բլրցյան։ Կենսամատենագիտություն, Երևան, 2004 (ՀԳԱ-ի գիտնականների կենսամատենագիտություն)[1]։
  1. Զաքարյան, Սիրվարդ Հասրաթի; Սիմավորյան, Ս Ս; Գիտության և կրթության նախարարություն ՀՀ; Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, eds. (2004). Արամ Արտաշեսի Բլրցյան։ Կենսամատենագիտություն. ՀԳԱ-ի գիտնականների կենսամատենագիտություն. Երևան: Ա.Հ.(չաշխատող հղում)