Արամ Բակալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Բակալյան
Ծնվել է 1878
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է 1959
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա
Ազգություն հայ
Կրթություն Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ

Արամ Բակալյան (1878, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1959, Փարիզ, Ֆրանսիա), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Բակալյանը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի Գեղարվեստի դպրոցում։ 1902 թվականին մեկնել է Փարիզ և հետևել Ժյուլիանի ակադեմիայի գեղանկարչական դասընթացներին։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է ծննդավայր, իսկ 1919-ից հաստատվել Փարիզում[1] ։ Արամ Բակալյանի ստեղծագործությունը հարում է ռեալիզմին։ Գլխավորապես նկարել է բնանկարներ և նատյուրմորտներ։ Ցուցադրվել է Ֆրանսիական արվեստագետների սալոնում։ 1932 թվականին Փարիզում կազմակերպել է անհատական ցուցահանդես։ Արամ Բակալյանի շուրջ 10 գործեր, այդ թվում «Գետային նավակայան։ Փարիզ», «Քաղաքային տեսարան», «Նատյուրմորտ» և այլն, պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նատյուրմորտ»[2]
  • «Կնոջ դիմանկար»[3]
  • «Գետային նավակայան. Փարիզ»[4]
  • «Տնակը ծովափին»[5]
  • «Ձուկ են բռնում»[6]
  • «Գյուղական բնանկար»[7]
  • «Բնանկար»[8]
  • «Ծովային բնանկար»[9]

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Բակալյանի աշխատանքները ցուցադրվել են ֆրանսիացի արվեստագետների սալոնում։ 1932 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Փարիզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png