Արամյանցի դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Արամյանցի դղյակ
Mikael Aramyants family in 1903.jpg
Արամյանցների ընտանեկան արխիվից (1903 թվական)
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեղագրությունք. Ախթալա, Լոռու մարզ
Ճարտարապետական ոճշվեյցարական ճարտարապետություն
ՍեփականատերՄիքայել Արամյանց
Կառուցման սկիզբ19-րդ դար
Արամյանցի դղյակ

Արամյանցի դղյակ, դղյակ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, կառուցված շվեյցարական ոճով։ Կառուցվել է (XIX դար) Լոռու մարզի Ախթալա քաղաքից Փոքր Այրում տանող ավտոմայրուղու վերին հատվածում։ Երևանից 187 կիլոմետր դեպի հյուսիս, Ախթալա քաղաքից՝ 5-7 կմ. հյուսիս-արևմուտք[1]։ Հայտնի բարերար` Միքայել Արամյանցը Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900 –ական թվականներին կառուցել է դղյակ, որը Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստանում[2]։ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, կառավարության որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաց իշխան Բարաթովը պարտքեր ուներ և կալվածքը գրավ էր դրել պետական հողային բանկում։ Չկարողանալով մարել պարտքերը և չկամենալով էժան կորցնել կալվածքը՝ Բարաթովը դիմում է Միքայել Արամյանցին և նրանից մեծ գումար փոխ առնում բանկի պարտքը մարելու համար։ Բայց Բարաթովը խաղամոլ էր և վատնող, այդ գումարն էլ է փոշիացնում ու բանկի տոկոսները չի վճարում։ Պետական բանկն այս ամենի պատճառով աճուրդի է հանում կալվածքը։ Որպեսզի իր տված գումարը չկորչի, Արամյանցը վճարում է բանկի տոկոսները և գնում կալվածքը[4]։

1898 թվականին Արամյանցը Բարաթովից գնած հողամասում շվեյցարական ոճով դղյակ կառուցում։

Այստեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Հայրիկ Խրիմյան Կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը և այլք։

Միքայել Արամյանցի դղյակում է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը։

Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում առաջին թենիսի կոռտը։

19-րդ դարի հայտնի բարերար, մեծահարուստ նավթարդյունահանող Միքայել Արամյանցի դղյակը ընդամենը մոտ 4 հազար դոլարով վաճառվել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նախկին ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանին, որը ներկայումս պատիժ է կրում մանկապղծության համար[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tours Barev Armenia։ «Արամյանցի դղյակը Ախթալայում | Բարև Արմենիա Տուր»։ barevarmenia.com (ամհարերեն)։ Վերցված է 2019-05-22 
  2. «Միքայել Արամյանցի դղյակը փլուզման եզրին է. մտավորականները դիմում են ՀՀ վարչապետին»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2019-05-22 
  3. «Միքայել Արամյանցի տունը՝ Ախթալայի այցեքարտ»։ A1Plus (հայերեն)։ Վերցված է 2019-05-22 
  4. «​Արամյանցի դղյակը` բարձիթողի»։ www.ankakh.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-22 
  5. Արամյանցի պատմական տունը։ https://www.aravot.am/2012/07/10/301529/ 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]