Արամայիս Ալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամայիս Ալոյան
Ծնվել էապրիլի 30, 1962(1962-04-30) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ինժեներ-տեխնիկ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Արամայիս Նիկողոսի Ալոյան (ապրիլի 30, 1962(1962-04-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1979 - 1984 թվականներին սովորել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտում։ Տեխնիկ ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու։
  • 1984 - 1986 թվականներին աշխատել է Երևանի անտառտնտեսության ինժեներ։
  • 1986 - 1988 թվականներին եղել է «Տուրիստ» ավտոմոբիլային պահեստի տեխնիկ։
  • 1988 - 1992 թվականներին եղել է անտառապետի օգնական Երևանի անտառտնտեսությունում։
  • 1990 - 1995 թվականներին՝ Մյասնիկյանի շրջանի խորհրդի պատգամավոր։
  • 1992 - 1996 թվականներին եղել է աշխատանքի և պատերազմի վետերանների տան փոխտնօրեն։
  • 1996 թվականից՝ ՀՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարության հացամթերքների արտադրության և պաշարների կազմակերպման վարչության պետի տեղակալ։
  • 1996 - 2000 թվականներին՝ Երևանի Կենսաթոշակային և սոցիալական կենտրոնի փոխտնօրեն, ապա՝ տնօրեն։
  • 2000 - 2003 թվականներին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 8 ընտրատարածքից՝ փոխարինելով Արմենակ Արմենակյանին։ Առողջապահության, սոցիալական հարցերի, շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2000 թվականի դեկտեմբերի 14-ից ՕԵԿ անդամ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արամայիս Ալոյանը ՕԵԿ-ի 8-րդ անդամն է». Armtimes.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]