Արմենակ Արմենակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմենակ Արմենակյան
հայ․՝ Արմենակ Արմենակյան
Armenak-armenakyan.jpg
Ծնվել է դեկտեմբերի 11, 1955(1955-12-11)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է հոկտեմբերի 27, 1999(1999-10-27) (43 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշան և Արիության մեդալ

Արմենակ Մանասերի Արմենակյան (դեկտեմբերի 10, 1955, Երևան - հոկտեմբերի 27, 1999, Երևան), ազատամարտիկ-հրամանատար, հասարակական գործիչ։ 1973-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ հյուսիսային նավատորմում։ Ավարտել է Երևանի տնտեսագիտաիրավաբանական համալսարանը (1994

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին կազմավորել է «Նորք-Մարաշ» կամավորական ջոկատը, եղել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատարը։ 1995-1999 թվականներին՝ Երևանի «Նորք-Մարաշ» համայնքի թաղապետ։

1988-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Վայքի (Բարձուրնի), Նոյեմբերյանի (Կոթի, Բաղանիս, Ոսկեպար), Իջևանի, Եղեգնաձորի, Գորիսի (Կոռնիձոր, Շուռնուխ, Հարթաշեն), Սիսիանի (Մոֆլու, Թասիկ, Թանահատ, «Փիրդաղի» բարձունք), Կապանի, Մեղրիի, Ճամբարակի, Վարդենիսի և ԼՂՀ Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ, Հաթերք, Ջանյաթաղ, Հոռաթաղ, Սարսանգի ջրամբար, Մաղավուզ, Զագլիկ, Մոխրաթաղ), Աղդամի (Փափրավենդ), Լաչինի, Ասկերանի, Մարտունու շրջանների և Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Արմենակյանի նախաձեռնությամբ Նորքում վերականգնվել և օծվել է (2000) Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Առաջադրվել և հոգևոր համայնքի կողմից հաստատվել է եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ։ Երևանի քաղաքային խորհրդի (1990), ՀՀ ԱԺ (1995-1999 և 1999 թվականից) պատգամավոր, «Նորք-Մարաշ» երկրապահ կամավորականների (1993) և նույնանուն հայրենակցական բարեգործական (1989) միությունների նախագահ։ Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ։

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, «Արիություն» մեդալով. «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով և այլն։ Արմենակյանի անունով են կոչվել Երևանի թիվ 124 (բակում տեղադրված է Արմենակյանի կիսանդրին), ՆՈՐ Լևեշի արևելյան մարզաձևի դպրոցները, Նորք- Մարաշ համայնքի փողոցներից մեկը։ Թաղված է Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ տեղադրված է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Մ. Շահինյան)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png