Արամազդ Քանքանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քանքանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Picto infobox med.png
Արամազդ Քանքանյան
Ծնվել էմարտի 6, 1959(1959-03-06) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1981)
Մասնագիտությունատամնաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1996)

Արամազդ Պարգևի Քանքանյան (մարտի 6, 1959(1959-03-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ստոմատոլոգ: Բժշկական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (1997):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամազդ Քանքանյանը ծնվել է 1959 թվականի մարտի 6-ին, Երևանում: 1981 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1987-1990 թվականներին և 1994-1996 թվականներին աշխատել է Մոսկվայի Ստոմատոլոգիական կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում, 1990-1994 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ամբիոնում: 1997 թվականից եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, 1997-2001 թվականներին՝ ստոմատոլոգիայի և դեղագիտության ֆակուլտետների դեկան, 2002 թվականից՝ «Լազեր դենտ» ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր-տնօրեն[1]:

ՀՀ-ում առաջինն է կիրառել (2004 թվականին) ատամի կարծր և հարատամնային հյուսվածքների բորբոքային հիվանդությունների, բերանի խոռոչի լորձաթաղանթի, ատամների արմատների բշտուռուցքների (կիստա) լազերային բուժումը «Միլենիում» լազերային սարքի օգնությամբ: Հեղինակ է ուսումնական ձեռնարկների, համահեղինակ՝ «Հյուսվածաբանական տերմինների բառարանի» (2000)[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Болезни пародонта (новые подходи в этиолпгии патогенезе и терапии), Е., 1998 (համահեղինակ).
  • Ատամնաբուժություն: Ուսումնական ձեռնարկ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար: Երևան: Ստամպա, 2000[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 650:
  2. Քանքանյան Արամազդ (2000)։ Ատամնաբուժություն ։: Ուսումնական ձեռնարկ ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար։ Երևան: Ստամպա