Արազ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արազ

«Արազ», ազգային, գրական շաբաթաթերթ, ապա՝ եռօրյա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1932–1944 թվականներին Բուխարեստում։

Խմբագիրներ՝ Հովհաննես Դևեջյան, Հակոբ Սիրունի։

Տպագրել է քաղաքական լուրեր, տեղեկություններ սփյուռքահայության և Խորհրդային Հայաստանի առօրյայից, պատմաբանասիրական, կենսագրական հոդվածներ, թարգմանաբար ներկայացրել է ռումին և հունգար գրողների գործեր, թուրքական մամուլից արտատպել է հայերին վերաբերող նյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։