Jump to content

Արագոնյան ամրոց (Իսկիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագոնյան ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ և military museum building?
ՀասցեVia Ponte Aragonese, 3
Վարչական միավորԻսկիա[1]
Երկիր Իտալիա[2][1]
Կառուցված1442
Քարտեզ
Քարտեզ
 Castello Aragonese (Ischia) Վիքիպահեստում

Արագոնյան ամրոց (իտալ.՝ Castello Aragonese), պաշտպանական ամրություն Իտալիայում, Իսկիա կղզու հարևանությամբ գտնվող փոքրիկ կղզու վրա։ Մտնում է Կամպանիա վարչական շրջանի կազմի մեջ։ Նախկինում պատկանել է  Ավալոս հայտնի իտալական ընտանիքին։

  • մ․թ․ա․ 474 թվական՝ առաջին հիշատակումը։ Հերոն I-ը կառուցում է առաջին պաշտպանական շինությունը։
  • 14-րդ դար՝ Անժու սիցիլիական ընտանիքը կառուցում է Մաշինո աշտարակը։
  • 15-րդ դար՝ ամրոցը և Իսկիա կղզին կամրջի միջոցով միանում են իրար։
  • 18-րդ դար՝ ամրոցում ծովահեններից թաքնվում է Իսկիա կղզու բնակչությունը (1892 ընտանիք)։

Ամրոցը ծաղկում է ապրել 16-րդ դարում։ Այդ ծամանակ նրա տարածքում էին գտնվում կլարիսինյան եկեղեցին, հունական եկեղեցին, եպիսկոպոսի նստավայրը, որի ենթակայության տակ էին գտնվում 12 եկեղեցիներ։

Ներկայումս ամրոցը անձնական սեփականություն է, որը բաց է տուրիստների համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Atlante castellano d'Italia
  2. dati.beniculturali.it — 2014.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագոնյան ամրոց (Իսկիա)» հոդվածին։