Արագածի պեռլիտի հանքավայր, հանքավայր ՀայաստանիԱրագածոտնի մարզում՝ Արագածի հարավ-արևմուտքում՝ Արագած գյուղի մոտ։ Հարում է Մեծ Արտենիից սկսվող շերտավոր կառուցվածքով պեռլիտային հզոր հոսքին (երկարությունը՝ 8․5 կմ, լայնությունը՝ մինչև 4,5 կմ, հաստությունը՝ 50-200 մետր), որի վերին շերտերը կազմված են վանակատից, վանակատպեռլիտային փշրաքարից, բեկորային պեռլիտից ու պեմզայից։ Հետախուզվել և շահագործվում է 1950-ական թվականների վերջերից՝ բաց եղանակով։ Պեռլիտը բարձրորակ է՝ 5-20 անգամ փքվելու ունակությամբ։ Հետախուզված պաշարները 76, 6 միլիոն մ³ են։ Օգտագործվում է որպես շինանյութ, ջերմամեկուսիչ և զտիչ։ Արագածի պեռլիտի հանքավայրի հիմքի վրա գործում էր Արագածի երկաթբետոնե իրերի գործարանը (2001 թվականից՝ «Լևադան» ընկերություն) և «ՀԱՅԱՐԴՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ «ԱՐԱԳԱԾԻ ՊԵՌԼԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆԸ (1998 թվականից՝ Արագած-Պեռլիտ[1])։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 679)։