Ատոմական ծավալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ատոմական ծավալ, տարրի մեկ գրամ ատոմի ծավալը, հավասար է ատոմական զանգվածի և պինդ վիճակում պարզ նյութի խտության հարաբերությանը՝ : Ատոմական ծավալը ընդգրկում է ոչ միայն ատոմների գրաված ծավալը, այլ նաև միջատոմական տարածությունները և կախված է նյութի բյուրեղական կառուցվածքից ու ջերմաստիճանից։ Քանի որ հայտնի է մեկ գրամ ատոմ նյութում գտնվող ատոմների թիվը՝ Ավոգադրոյի թիվը, ապա ատոմական ծավալը հնարավորություն է տալիս հաշվել ատոմների մոտավոր ծավալները։ Վերջիններիս միջոցով կարելի է մոտավորապես հաշվել նրանց առաջացրած միացության մոլեկուլների ծավալը։ Պարզ նյութերի ատոմական ծավալները պարբերականորեն կախված են տարրերի կարգահամարներից (հաստատուն ջերմաստիճանի դեպքում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 658