Ատլետիկո Սարմիենտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատլետիկո Սարմիենտո
Ամբողջական անուն Ատլետիկո Սարմիենտո ՖԱ
Հիմնադրում 1911
Երկիր Արգենտինա
Քաղաք Խունին
Մարզադաշտ Էվա Պերոն մարզադաշտ
Տարողունակություն 19000
Նախագահ Արգենտինա Ֆեռնանդո Չոֆալո
Մարզիչ Արգենտինա Ֆեռնանդո Կիրոս
Լիգա Արգենտինայի առաջնություն
2017 26-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Ատլետիկո Սարմիենտո (իսպ.՝ Club Atlético Sarmiento), արգենտինական ֆուտբոլային ակումբ Բուենոս Այրես պրովինցիայի Խունին քաղաքից։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբը հիմնադրվել է 1911 թվականի ապրիլի 1-ին մի խումբ սլովակների կողմից՝ սկզբնապես կրելով «Սարմիենտո ֆուտբոլային ակումբ» անվանումը։ 1933 թվականի հունվարի 27-ից թիմը կրում է «Ատլետիկո Սարմիենտո» անվանումը։ 1952 թվականից սկսած Ատլետիկո Սարմիենտոն մասնակցում է պաշտոնական մրցաշարարերի։

2014 թվականին Ատլետիկո Սարմիենտոն Պրիմերա B-ում գրավել է 4-րդ տեղը և Արգենտինայի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել։ 2015 թվականից սկսած Ատլետիկո Սարմիենտոն հանդես է գալիս Արգենտինայի առաջնությունում։

Թիմը իր տնային հանդիպումներն անցկացնում է Էվա Պերոն մարզադաշտում (իսպ.՝ Estadio Eva Perón), որը տեղավորում է 19000 հանդիսականի[1]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգենտինայի երկրորդ դիվիզիոնի չեմպիոն - 1980
  • Արգենտինայի երրորդ դիվիզիոնի չեմպիոն - 1977, 2004, 2012

Հայտնի ֆուտբոլիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուրուգվայ Ամիլտոն Պերեյրա
  • Ուրուգվայ Դիեգո Գոնսալես Չավես
  • Արգենտինա Էմանուել Տրիպոդի
  • Արգենտինա Անդրես Ֆրանսոյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլետիկո Սարմիենտո» հոդվածին։