Ատլանտիկա (մայրցամաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատլանտիայի քարտեզը

Ատլանտիկա (հուն.՝ Ατλαντικα), հիպոթետիկ հնագույն մայրցամաք, որն առաջացել է 2 մլրդ․ տարի առաջ տարբեր հենահարթակներից և գտնվում էր այժմյան արևմտյան Աֆրիկայի և հարավարևելյան Ամերիկայի միջև ընկած տարածքում[1]։ Անվանումն առաջարկել է Rogers-ը 1996 թվականին և առաջացել է Ատլանտյան օվկիանոսի անվանումից, որն այժմ զբաղեցնում է նրա տեղը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատլանտիկայի ձևաբանական քարտեզը

Rogers-ին համաձայն, մայրցամաքը առաջացել է Նենա մայրցամաքի հետ 1,9 մլրդ տարի առաջ Աֆրիկական կրատոններից։

Ատլանտիկան առանձնացվել էր Նենայից 1,6-1,4 մլրդ տարի առաջ, երբ Նունան՝ մայրցամաքը, որը կազմված էր Ուրայից, Արկտիկայից, Նենայից և Ատլանտիկայից քայքայվեց։

Քայքայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի այդ ժամանակահատվածի քարտեզի վրա երևում են Ատլանտիկայի կրատոնները, որոնք հետագայում առաջացրեցին արևմտյան Գոնդվանան։

1 մլրդ տարի առաջ Նենայի և Ուրայի, ինչպես նաև այլ ոչ մեծ հենահարթակներից հետ Ատլանտիկան առաջացրեց Ռոդինիա մայրցամաքը։ Ռոդինիյաի քայքայումը մոտովորապես 1,0-0,5 մլրդ տարի առաջ առաջացրեցին երեք նոր մայրցամաքներ՝ Լավրազիան և հարավարևմտյան Գոնդվանիայիմ որտեղ Ատլանտիկան վերջինիս կորիզն է։ Այս երկրաձևաբանական փուլում առաջացել էր Բրազիլա-Պանաֆրայական օրգոնական համակարգը։ Այդ օրգոնեզի Արևմտյան Արասուաիի մեջ մտնող Կոնգո փոքր օրգոնեզը քայքայումից հետո առաջացրեց դեֆորմացիա, որը մինչև հիմա առկա է Ատլանտյան օվկիանոսի ծայրերին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]