Ատելուս համար (բանաստեղծություն)
Ատելուս համար | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1893 թվական |
Վիքիդարան | Ատելուս համար |
«Ատելուս համար․․․» Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանը «Ատելուս համար․․․» բանաստեղծությունը գրել է 1893 թվականի ապրիլի 24-ին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի № 260 ֆոնդում պահվում է Օսան Գիրգիդյանի ալբոմը և դրա մեջ ինքնագիրը։ Ինքնագրի մեջ թվագրված է՝ «93. IV. 24»։
Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է «Պրոլետար» օրաթերթի 1929 թվականի № 41-ի 2-րդ էջում [1], որից հետո՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորում՝ էջ 451։
Բանաստեղծությունը տպագրվում է ինքնագրից[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 60-ամյակի առթիվ
- ↑ Թումանյան Հովհաննես (1988)։ Մարգարե։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ 582