Ատազանավիր/ռիտոնավիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ատազանավիր/ռիտոնավիր, hամակցված դեղամիջոց։ Նախատեսված ՄԻԱՎ/ՁիԱՀ-ի բուժման համար[1]։ Այն ատազանավիրի և ռիտոնավիրի համակցումն է[1]։ Կարող է փոխարինել լոպինավիր/ռիտոնավիրին[2]։ Ներքին ընդունման դեղամիջոց է[1]։

Կողմնակի ազդեցությունները մինիմալ են[2]։ Դրանցից են՝ որովայնային ցավը, լուծը, դեղին մաշկը, մկանային ցավը, և գլխացավը[2]։ Լյարդի խնդիրներ ունեցող մարդկանց դեպում դեղի կիրառություն պետք է լինի խիստ վերահսկելի[2]։ Ենթադրվում է, որ հղիության ընթացքում կիրառությունը անվտանգ է[3]։ Ազատանավիրը գործում է որպես պրոտեազների ինհիբիտոր, իսկ ռիտոնավիրը մեծացնում է ատազանավիրի ազդեցությունը[2]։

Համակցված դեղամիջոցը Հնդկաստանում արտոնագրվել է 2012 թվականին, իսկ ԱՄՆ-ում՝ 2017 թվականից գտնվում է կիրառման թույլտվության հաստատման ընթացքի փուլում[1]։ Այն պատկանում է ԱՀԿ-ի հիմնական դեղերի շարքին, որոնք ամենաանվտանգը և արդունավետն են առողջության համար[4]։ Ըստ 2012 թվականի տվյալների տարեկան արժեքը կազմել է 281 ԱՄՆ դոլար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Atazanavir/ritonavir - Mylan Laboratories - AdisInsight». adisinsight.springer.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «WHO Model List of Essential Medicines Application» (PDF). WHO. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  3. «Atazanavir/Ritonavir in Pregnancy». hivinsite.ucsf.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (20th List)» (PDF). World Health Organization. March 2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.