Ավտոգենեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտոգենեզ (հունարեն՝ αὐτός - ավտո և γένεσις ֊ ծագում), ուսմունք, որը ձգտում է օրգանիզմների էվոլյուցիան բացատրել արտաքին միջավայրից կտրված, միայն ներքին գործոններով[1][2]։

Տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոգենեզի տարրեր նկատվել են Լամարկի տեսությունում, իսկ կենդանաբաններ Բերը, Կյոլիկերը, Բերգը, բուսաբաններ Նեհելին, Կորժինսկին, հնէաբան Կոպը և ուրիշներ ավելի հետևողականորեն են զարգացրել այն։

Զարգացման ենթադրվող ներքին գործոնը անվանել են«կատարելագործման սկզբունք» (Նեհելի), «աճման ուժ» կամ «բաթմիզմ» (Կոպ) և այլն։ Ավտոգենեզ իդեալիստական տեսություն է, կենսաբանության մեջ նրա արտահայտություններն են նեոդարվինիզմը և վիտալիզմը։ Ավտոգենեզ հիմնավորված քննադատել են Դարվինը, Վայսմանը, Տիմիրյազևը, Սևերցովը[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Автогенез Экологический энциклопедический словарь. — Кишинев: Главная редакция Молдавской советской энциклопедии. И.И. Дедю. 1989.
  2. megabook.ru, Автогенез.
  3. Автогенез Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 640