Ավլաբույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավլաբույս
Desert bush 2.JPG
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Տրիբա Camphorosmeae
Ցեղ Ավլաբույս (Bassia)
All., 1766

Ավլաբույս (լատ.՝ Kochia), թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի և կիսաթփերի ցեղ։ Հայտնի է 35, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ ավլաբույս գետնատարած (K. postrata) և ավլաբույս սովորական (K. scoparia)։ Արագ աճման շնորհիվ արդեն գարնան վերջում առաջանում է մինչև 1 մ բարձրության և 0․75 մ լայնության գեղեցիկ, սյունաձև սաղարթ, որի շնորհիվ հաճախ այս բույսը անվանում են ամառային նոճի։ Տերևները խիստ կտրտված են, թելանման, զմրուխտականաչավուն, որոնք աշնանը մուգ կարմրավուն գունավորում են ստանում։ Այս տեսակները նույնպես ունեն դեկորատիվ նշանակություն։ Ալվաբույսը վատ է դիմանում ուշ գարնանային ցրտահարություններին։ Երիտասարդ բույսերը գրեթե իսպառ ոչնչանում են արդեն 3—4° սառնամանիքների դեպքում։ Սովորաբար ցածր ջերմաստիճանի տակ բույսի տերևները կարմրավուն երանգ են ստանում։ Հիմնական տեղում տնկելու դեպքում բույսերի միջև թողնում են 60—100 սմ տարածություն։ Գերադասում է տաք, արևոտ լանջերը, սննդանյութերով հարուստ, փխրուն, լավ մշակված չափավոր խոնավ հողերը։ Առատ պարարտացում է պահանջում։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավորվող է, թավոտ, բարձրությունը՝ 20-150 սմ։ Տերևները հերթադիր են՝ մազածածկ, գծաձևից մինչև թելանման։ Ծաղկաբույլը հասկանման է։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը թևանման ելուստներով ընկուզիկ է։ Սովորական ավլաբույսը մշակում են ավելներ պատրաստելու համար։ Միջակ անասնակեր է։ Ցանքը կատարում են մարտին, արկղերում, ընդ որում հավասարաչափ ծլելու համար նախօրոք սերմերը հատուկ սառեցման են ենթարկում։ Տասն օրից հետո հայտնվում են ծիլերը։ Սերմերը իրենց ծլունակությունը պահպանում են 1—2 տարի։ Երբ կազմավորվում են առաջին 1—2 զույգ տերևները, սերմնաբույսերը վերատնկում են թաղարներում`դրանք ջերմոցներում տեղավորելով ավելի ազատ։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ, ավազոտ, աղբոտ վայրերում, ճամփեզրերին։ Վայրի վիճակում տարածված է Չինաստանում։ Մեր հանրապետությունում տարածված են ավլաբույսի մի քանի տեսակներ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png