Ավիլայի պատեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Ավիլայի պատեր
Walls of Ávila
Parador de Avila 1.jpg
Տեսակքաղաքի պատ
Վարչական միավորԱվիլա
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Համալիրի մասOld Town of Ávila with its Extra-Muros Churches?
Ընթացիկ վիճակընդգրկված է ՅՈւՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում
Կոորդինատներ: 40°39′26.900000099191″ հս․ լ. 4°42′26.260000099838″ ամ. ե. / 40.65747222224977264° հս․. լ. 4.70729444447217737° ավ. ե. / 40.65747222224977264; 4.70729444447217737
Walls of Ávila Վիքիպահեստում


Ավիլայի պատեր (իսպ.՝ Muralla de Ávila), գտնվում է Իսպանիայի համանուն քաղաքում, Դուերո գետին միացող Ադախո գետի աջ ափին։ Ամրոցը գտնվում է Կենտրանական Կորդիլեռների ստորոտում, 1100մ ծովի մակերևույթից բարձր, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից 110 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք: 1885 թվականի ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարում ամրոցը այնքան է զարգացել, որ դարձել է կոմպլեքս, որի բնակիչներին անվանել են Avila de los cabalieros (թարգմանաբար «Ավիլայի ասպետներ»), քանի որ այնտեղ շատ հաճախ կազմակերպվում էր ասպետական մարտեր:

11-րդ դարի գրավոր փաստաթղթերի հիման վրա պարզվել է, որ ամրոցի արտաքին պաշտպանական պատի շինարարությունը սկսվել է 1090 թվականին հռոմեական կառույցի տեղում: Շինարարությունը գլխավորել է Դոն Ռայմունդո դե Բորգանան (Don Raimundo de Borgoña), Կաստիլիայի արքա Ալֆոնսո 6-րդի հրամանով, ով զավթել էր այդ տարածքները մավրներից: Գրավումից հետո տեղական ցեղերին Ալֆոնսո 6-րդը օգտագործել է որպես էժան աշխատուժ: Պարսպի պատի շինարարությունը տևել է ընդամենը ինը տարի, որի ամբողջ ընթացքը ղեկավարում էին այդ ժամանակների լավագույն ճարտարապետներ Կասանդրո Ռոմանոն և Ֆլորինո դե Պիրուենգային:

Ներկայումս Ավիլայի ամրոցը համարվում է Իսպանիայի միջնադարյան ամրոցներից ամենալավ պահպանվածը:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը ունի ինը դարպասներ, ութսունութ գլանաձև աշտարակներ, որոնք իրարից գտնվում են 25 մ հեռավորության վրա և 2500 հատ ռազմական աշտարակներ-թաքստոցներ: Պարիսպների ընդհանուր երկարությունը կազմում է 2526 մ: Ունի ուղղանկյուն տեսք՝ 400մ x 900մ: Հին ամրոցը շրջապատող հզոր պարիսպը հանդիսանում է Ավիլայի խորհրդանիշը: Այն իրենից ներկայացնում է Իսպանիայի լավագույն ռազմատեխնիկական կառույցի օրինակը: Պարսպի միջին բարձրությունը կազմում է 12 մ, իսկ հաստությունը՝ 3 մ:

Շինարարության համար, որպես հիմնական շինանյութ օգտագործվել է մոխրագույն և սև գրանիտը: Բացի դրանից իսպանացիները օգտագործել են նաև աղյուս, հավանգ և կրաքար: Ամրոցի շնորհիվ բնակավայրը դարձավ քաղաք: Այն բաժանարար հանդիսացավ գյուղացիների և ասպետների միջև: Համաձայն լեգենդի, սկզբում որոշված է եղել որ ապրսպի առային պատը կառուցեն երկրաչափության երկու ուսուցիչներ՝ հռոմեացի Կասանդրո Ռոմանոն և ֆրանսիացի Ֆլորինո դե Պիրուենգային: Համաձայն Իսպանիայի արխիվային փաստաթղթերի ամրոցի շինարարությունը սկսվել է 12-րդ դարի երկրորդ կեսին, սակայն պատմաբան Ռոդրիգես Ալմեյդան ապացուցեց, որ Սուրբ Վիկենտիայի դարպասի մոտ գտնվող երկու աշտարակները կառուցվել են հռոմեցիների կողմից:

Զբոսաշրջիկների համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ավիլայի ամրոցի արևելյան հատվածը, որտեղ գտնվում է հոյակերտ տաճարը, որը կառուցված է եղել այդ ժամանակներում ընդունված ամրոցի ներսի հատվածում: Տաճարի պետերից մեկի դերը կատարում է ամրոցը, իսկ նրա գմբեթը սլանում է դեպի վերև դառնալով որպես 89-րդ աշտարակ, տեղացիները այն անվանում են «cimorro»:

Արևելյան կողմում ամրոցի գտնվում է Ալքասարի (Puerta del Alcazar) և Սուրբ Վիկենտիայի (Puerta de San Vicente) դարպասները ամրացված 20մ բարձրություն ունեցող աշտարակներով, որոնք վերնամասում իրար հետ կապվում են կամարով, որում գտնվում է նաև անցումը: դրանք քաղաքի գլխավոր դարպասներն են:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.castlesguide.ru/spain/castles/avila.html