A310-ի ավիավթար Իրկուտսկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A310-ի ավիավթար Իրկուտսկում
Airbus A310-304, S7 - Siberia Airlines AN1413806.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ ավիապատահար
Թվական հուլիսի 9, 2006
Ժամանակ 22:44 UTC (07:44 IKT)
Պատճառ ինքնաթիռի ձախ շարժիչը դադարել է աշխատել
Վայր Իրկուտսկ, , Flag of Russia.svg Ռուսաստան
Չվերթ SBI778
Թռիչքի վայր Ռուսաստան Մոսկվա Դոմոդեդովո, Ռուսաստան
Վերջնական կետ Ռուսաստան Իրկուտսկ, Ռուսաստան
Զոհվածներ 125
Վիրավորներ 63
Aviation Safety Network ID 20060709-0
Օդանավ
Մոդել Airbus А310-324
Ավիաընկերություն Ռուսաստան S7 Airlines
Կողային համար F-OGYP
Արտադրման թվական 1987 թ. հունիսի 11-ին
Ուղևորներ 195
Անձնակազմ 8
Կենդանի մնացած 78
Կոորդինատներ: 52°16′ հս․ լ. 103°16′ ավ. ե. / 52.267° հս․. լ. 103.267° ավ. ե. / 52.267; 103.267

A310-ի ավիավթար Իրկուտսկում, ավիավթար, որը տեղի է ունեցել 2006 թ. հուլիսի 9-ին, Իրկուտսկի ժամանակով 07:44-ին։ Ինքնաթիռ Airbus А310-324 պատկանում էր S7 Airlines ավիաընկերությանը, և չվերթ էր իրականացնում Մոսկվայից դեպի Իրկուտսկ։ Ինքնաթիռը չէր կարողացել դադարեցնել արագությունը, այնուհետև դուրս էր եկել թռիչքուղղուց և բախվել էր ավտոտնակին։ Ինքնաթիռում գտնվում էր 203 մարդ, որոնցից 125-ը վթարի պատճառով զոհվել էին։

Հետաքննությունը պարզել է, որ ինքնաթիռի ձախ շարժիչը դադարել է աշխատել, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը։

Թռիչքի համարը 778[խմբագրել | խմբագրել կոդը]

Չվերթ SBI778, որը իրականացնում էր Airbus А310-324 ինքնաթիռը (գրանցման համարը F-OGYP)։ Այս ինքնաթիռը արտադրել են Ֆրանսիայում, 1987 թվականի հունիսի 11-ին։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ Pratt & Whitney PW4152 արտադրության[1]։ 1987 թվականի հունիսի 17-ին ինքնաթիռը հանձնվել է Pan American ավիաընկերությանը, N812PA համարի ներքո։ 1991 թվականի նոյեմբերի 1-ին ինքնաթիը վարձակալվում է Delta Air Lines ավիաընկերության կողմից։ 1995 թվականի մայիսի 1-ին ինքնաթիռը գնեց Աերոֆլոտ ռուսական ավիաընկերությունը, և սկսեց չվերթներ իրականացնել F-OGYP գրանցման տակ։ 2004 թվականի մայիսի 7-ին ինքնաթիռը հանձնեցին S7 Airlines ավիաընկերությանը[2]։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 12 550 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 59 865 ժամ։

Ուղևորներ և անձնակազմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինքնաթիռի հրամանատար - 45 ամյա Սերգեյ Գենադեվիչ Շիբանով։ Շատ փորձառու օդաչու էր, աշխատել է S7 Airlines ավիաընկերությունում 1 տարի և 1 ամիս։ 2005 թվականի հունիսի 1-ին ճանաչվում է Airbus A310 ինքնաթիռի հրամանատար։ Օդում անցկացրել է ավելի քան 10 611 ժամ։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 48 ամյա Վլադիմիր Գրիգոևեիչ Չերնիխ։ Փորձառու օդաչու էր։ 2006 թվականի մայիսի 5-ին ճանաչվում է Airbus A310 ինքնաթիռի երկրորդ հրամանատար։ Օդում անցկացրել է ավելի քան 9971 ժամ։
  • Օլգա Գենադեվնա Դմիտրիենկո։ 25 տարեկան, աշխատում էր 2003 թվականի դեկտեմբերի 10-ից։
  • Դարինա Վիկտորովնա Զաբորնայա։ 21 տարեկան, աշխատում էր 2004 թվականի հուլիսի 12-ից։
  • Վիկտորիա Վլադիմիրովնա Զիլբերշտեյն։ 22 տարեկան, աշխատում էր 2004 օգոստոսի 17-ից։
  • Մարիա Օլեգովնա Պրոնինա։ 29 տարեկան, աշխատում էր 2004 հունիսի 21-ից։
  • Տատյանա Վլադիմիրովնա Եգորովա։ 23 տարեկան, աշխատում էր 2004 սեպտեմբերի 7-ից։
  • Անդրեյ Վլադիմիրովիչ Դյակոնով։ 34 տարեկան, աշխատում էր 2004 հունիսի 21-ից։

Ինքնաթիռում գտնվում էր 203 մարդ - 195 ուղևոր, և 8 անձնակազմի անդամները։

Քաղաքացիություն Ուղևորներ Անձնակազմի անդամներ Ընդհանուր
Ռուսաստան Ռուսաստան 181 8 189
Բելառուս Բելառուս 3 0 3
Գերմանիա Գերմանիա 3 0 3
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 3 0 3
Լեհաստան Լեհաստան 2 0 2
Մոլդովա Մոլդովա 2 0 2
Ադրբեջան Ադրբեջան 1 0 1
Ընդամենը 195 8 203

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրկված մարդկանց թիվը[3]

Շարք 1 2 15 16 17 18 19 20 21 22 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42
Ուղևորների քանակը 1 2 3 5 8 8 8 8 8 3 7 8 8 8 8 8 8 8 8 8 8 8 8 8 7 7 7 6
Փրկված ուղևորների քանակը 0 0 0 2 2 2 3 5 2 0 2 3 1 1 1 4 2 3 2 3 3 5 2 2 4 5 3 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]