Ավետ Նազինյան
Ծնվել է | օգոստոսի 31, 1967 (52 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և նյարդաֆիզիոլոգ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Ավետ Հենզելի Նազինյան (օգոստոսի 31, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդախտաբան, նյարդաֆիզիոլոգ: Բժշկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2005):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավետ Նազինյանը ծնվել է Երևանում: 1992 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1997-1999 թվականներին աշխատել է «Նաիրի» բժշկաառողջարարական միավորման «Անոթանյարդաբանություն» ԳՀ կենտրոնի ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքում, 1999 թվականից՝ Մոսկվայի Ի. Սեչենովի անվան բժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների կլինիկայի և էլեկտրանյարդաֆիզիոլոգիայի միջկլինիկական լաբորատորիայում, 2005 թվականից՝ նյարդաանոթաբանության և գերձայնային դոպլերագրության ամբիոնի պրոֆեսոր և դասընթացների ղեկավար[1]:
Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի ընդհանուր նյարդաբանության և դոպլերագրության գծով խորհրդական, ՀՀ-ում «Ռուսաստանյան դոպլերագրական ակումբ» ընկերակցության ներկայացուցչության ղեկավար: ՌԴ բնական ԳԱ անդամ է, Կենսագործունեության անվտանգության և էկոլոգիայի միջազգային ակադեմիայի անդամ[2]:
Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման, գլխուղեղի իշեմիկ հիվանդության ժամանակակից հարկլինիկական հետազոտման համալիր եղանակներին (ներառյալ նյարդերի տեսանելիացումն ու գերձայնային դոպլերագրությունը)՝ համատեղ գլխուղեղի արտա- և ներգանգային անոթների հետազոտմամբ և գլխուղեղային անոթների խցանման դետեկտավորման մոնիտորինգով: Ուսումնական ձեռնարկների համահեղինակ է:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աորտայի աղեղի ճյուղերի, գլխի խոշոր զարկերակների և ծայրամասային անոթների գերձայնային դոպլերագրություն, դասագիրք, 2002 (ռուսերեն):
- Ишемические нарушения мозгового кровообращения. Доплерография и транскраниальный эмболодетектирующий мониторинг, М., 2001.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Admin։ «Նյարդաբանության ամբիոն»։ www.ysmu.am։ Վերցված է 2016-08-31
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007