Ավետիս Խորասանճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավետիս Խորասանճյան
Ծնվել է1842
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1918
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Մասնագիտություներաժշտագետ

Ավետիս Խորասանճյան (1842 - 1918), հայ երաժշտագետ։

Ծնվել է Կ. Պոլսում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Փարիզի կոնսերվատորիայում, եղել նրա առաջին հայ շրջանավարտը։ Վերադառնալով ծննդավայր՝ որպես երաժշտության ուսուցիչ աշխատել է հայկական դպրոցներում։ Գրել կամ մշակել է դպրոցական և այլ բնույթի երգեր, ինչպես՝ «Գութանի երգը», «Ծափծափ», «Ճարտար տղան», «Սայլվորը», «Կալը», «Գառնուկը» և այլն[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 68