Ավենիդա Ատլանտիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավենիդա Ատլանտիկա
պորտ.՝ Avenida Atlântica
Երկիր Բրազիլիա
Գտնվում էՌիո դե Ժանեյրո
Երկարություն4 ± 1 կմ
Անվանվել էԱտլանտյան օվկիանոս

Ավենիդա Ատլանտիկա (պորտ.՝ Avenida Atlântica)` Կոպակաբանա լողափի գետափ Ռիո դե Ժանեյրոյում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը 4 կմ է, ձգվում է ամբողջ Կոպակաբանայի և Լեմայի քաղաքային շրջաններում։ Ավենիդա Ատլանտիկան սկսվում է Լեմայի շրջանում և 800 մետր հետո հանդիպում է արքայադուստր Իսաբելի մայրուղուն, ունենալով երկու գոտի 2 շարժում երկու ուղղություններով և ավարտում է Կոպակաբաննայի տարածքում, ունենալով շարժման 3 գոտի։ Այնտեղ գտնվում է նաև պորտուգալական մայթի հայտնի պրոմենադը, ալիքաձև նախշերով և հեծանվային ճանապարհ` պրոմենադի և մայրուղու միջև։

Ավենիդա Ատլանտիկայի երկու ծայրերում էլ ռազմական բազաներ են` Կոպակաբանայում գտնվող Ֆորտ Կոպակաբանա և Լեմայի Ֆու Դուչա դի Կաքսիաս։ Երկուսն էլ պատկանում են բրազիլական բանակին[1]։

Ավենիդա Ատլանտիկայում կան բնակելի շենքեր, ռեստորաններ, հյուրանոցներ և խանութներ։ Փողոցում գտնվող շենքերի մեծ մասը 11 հարկանի է, կառուցված առանց նրանց միջև դատարկ տարածության, որը նկատվում է Կոպակաբանայի և Լեմայի բոլոր շրջաններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Forte Duque de Caxias». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.