Jump to content

Ավանի աղի կոմբինատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավանի աղի կոմբինատ
Ընկերության տեսակՓԲԸ
Հիմնադրված է1967 թվականի
ՎայրԵրևան
ԵրկիրՀայաստան
ՏնօրենԱրեգ Ղուկասյան
Արտադրանքաղ
Կայքarmsalt.am/default_arm.htm

Ավանի աղի կոմբինատ, աղ արտադրող միակ ձեռնարկությունը տարածաշրջանում։

Ավանի աղի կոմբինատը կառուցվել է 1967 թվականին՝ աղի հանքավայրի վրա։ Գտնվում է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում։

2002 թվականից կոմբինատը հանդիսանում է «Աղ Արտադրողների Եվրոպական Ասոցիացիայի» (EUsalt)[1] անդամ։

Կոմբինատում գործում է ԻՍՕ 22000:2018 սննդամթերքի անվտանգության կառավարման միջազգային համակարգ։

Կոմբինատն արտադրում է «Էքստրա» տեսակի յոդացված կերակրի աղ, որը ստացվում է աղաջրից` վակում-գոլորշիացման եղանակով[2], գյուղատնտեսական և տեխնիկական նպատակների համար նախատեսված կերային քարաղ և տեխնիկական աղացած աղ[3]։

Հանրապետական անձավաբուժական կենտրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի մայիսից բրոնխիալ ասթմայով, ռեսպիրատոր և մի շարք այլ հիվանդություններով տառապող հիվանդներն իրենց առողջությունը վերականգնում են «Հանրապետական Անձավաբուժական Կենտրոնում», որը ղեկավարում է Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը։ Առողջարանը տեղակայված է ձեռքով պատրաստված անձավում, հողի մակերեսից 235 մ խորության վրա[4]։ Բնակչության շրջանում «Աղի հանքի քարանձավ» անվանումով հայտնի կենտրոնում տարեկան համակարգված բուժում է անցնում միջինը 150–200 հիվանդ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «EUsalt, European Salt Producers' Association | Official campaign partners | Campaign partners». healthy-workplaces.eu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  2. LLC, Helix Consulting. «Վարչապետն այցելել է «Ավանի աղի կոմբինատ» ընկերություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «Ավանի Աղի Կոմբինատ». www.armsalt.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  4. «Բրոնխների ասթմա, ալերգիա, շնչառական հիվանդություններ. բոլորի բուժումը Երևանի ընդերքում է». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  5. «Ավանի աղի հանքում բրոնխիալ ասթմայի դեմ բուժում են ստանում բազմաթիվ եվրոպացիներ». armenpress.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]