Jump to content

Ավալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավալ (ֆր.՝ aval, ենթադրաբար արաբ․՝ حوالة‎‎-ից), մուրհակի կամ չեկի երաշխավորություն. թույլատրվում է ցանկացած անձի համար` բացի վճարողից։ Ավալիստը պատասխանատվություն է կրում մուրհակատուի հետ հավասար, ընդ որում նրա պարտավորությունն ուժի մեջ է նույնիսկ այն դեպքում, եթե նրա երաշխավորած պարտավորությունն անվավեր է դառնում որևէ այլ պատճառով` բացի ձևի թերությունից։ Այս առումով ավալը լիովին հավասար է ոչ թե երաշխավորությանը, որը հիմնական պարտավորության նկատմամբ կրում է լրացուցիչ (ակցեսորային) բնույթ, այլ բանկային երաշխիքին։ Ավալիստի պատասխանատվությունը կրում է համապարտ բնույթ այն անձի հետ, ում համար նա երաշխավորել է[1]։

Ավալն իրականացվում է մուրհակի կամ չեկի վրա գրելու եղանակով. նա իր անունը վերագրում է վճարողի անվանը` դրան ավելացնելով «per aval» (կամ «հաշվել որպես ավալ» կամ որևէ համարժեք բանաձև) բառերը և ավալ տվողների ստորագրությունը դնելով։ Այնուամենայնիվ, ավալի վավերականության համար բավարար է միայն ավալիստի ստորագրությունը մուրհակի կամ չեկի դիմացի մասում, եթե, իհարկե, այդ ստորագրությունը չի դրվում վճարողի կամ մուրհակատուի կողմից։

Ավալում պետք է նշվի, թե ում համար է այն տրվել։ Նման նշման բացակայության դեպքում այն համարվում է տրված մուրհակատուի կամ չեկատուի համար։

Մուրհակի կամ չեկի դիմաց վճարելիս ավալիստը` շահառուն, ձեռք է բերում մուրհակից կամ չեկից բխող իրավունքներ այն անձի նկատմամբ, ում համար նա երաշխիք է տվել, ինչպես նաև նրանց նկատմամբ, ովքեր մուրհակի կամ չեկի ուժով պարտական են այս վերջինիս։

Ավալը կարող է տեղադրվել մուրհակի հետևի մասում կամ ալոնժի[Ն 1] վրա։

  1. Մուրհակին կցված լրացուցիչ թերթիկ, որի վրա դրվում են փոխանցման մակագրությունները, եթե դրանք չեն տեղավորվում մուրհակի հետևի մասում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Юридический энциклопедический словарь. — ISBN 978-5-392-00428-7

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]