Ավագ շաբաթվա երգասացություններ
Արտաքին տեսք
Ավագ շաբաթվա երգասություններ, ավագ շաբաթվա բոլոր օրերին կատարվող երգեր։
Ավագ շաբաթը Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ու չարչարանքի վերջին շաբաթն է, կանոնների մշակումը վերագրվում է Սահակ Ա Պարթևին։ «Անեղն ի Հօրէ» «Իմաստուն կուսանքն «Որ յաթոռ փառաց» «Այսօր ի կատարումն» օրհնությունները և Ավագ շաբաթվա «Կենդանին յաւիտենից» «Կուսածին մարմնով» շարականների հեղինակը Ներսես Շնորհալին է։ Շաբաթվա ընթացքում երգվում են նաև բազմաթիվ այլ հոգևոր առավոտերգեր՝
- «Ի սկզբանէ Տէր» (Ավագ երկուշաբթի)
- «Տարցին թագաւորի» (Ավագ երեքշաբթի)
- «Խորհեցան» (Ավագ չորեքշաբթի)
- «Որսացան զանձն» (Ավագ հինգշաբթի)
Շաբաթվա երգերից են Ավագ հինգշաբթի օրվա «Զահեղ զանքնին, զխորհուրդ խորին»գանձի 2 պատկերները՝ «Այս խորհուրդ լցաւ»-ն ու «Սիրտ իմ սասանին», որոնց հեղինակը Մխիթար Այրիվանեցին է (13-րդ)։ Խաչելության դրվագներ են անանուն հեղինակների «Տիրամայրն» և «Ուր ես մայր իմ» տաղերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |