Աստրախանի օրիորդաց ծխական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստրախանի օրիորդաց ծխական դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված էապրիլի 1, 1870
Լուծարված է1895
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԱստրախան

Աստրախանի օրիորդաց ծխական դպրոց, բացվել է 1870 թվականի ապրիլի մեկին՝ Պողոս-Պետրոս եկեղեցուն կից։ Այն պահելու համար կազմվել է 22 հոգուց բաղկացած բարերարուհիների խորհուրդ, որի անդամներից յուրաքանչյուրը դպրոցի համար մուծել է տարեկան 10 ռուբլի։

Առաջին հինգ տարիներին դպրոցը տեղավորված է եղել Գ․ Պոպովյանի նվիրած տան մեջ, այնուհետև, հավանաբար, դպրոցի համար կառուցվել է հատուկ շենք։

Առաջին տարում ունեցել է 4 դասատու և 42 աշակերտուհի, որոնցից 36-ը՝ ձրիավարժ։ 1874 թվականին ունեցել է երեք դասարան (նախապատրաստական, առաջին, երկրորդ), 88 աշակերտուհի։ Դասավանդվել են՝ կրոնագիտություն, հայերեն, ռուսերեն, թվաբանություն, աշխարհագրություն, ազգային պատմություն և ձեռագործ։ Դպրոցը պահվել է ժողովրդի նվիրատվություններով։ Աշակերտուհիները ցույց են տվել բարձր առաջադիմություն հատկապես հայերենից։

1884 թվականին եղել է միջնակարգ դպրոց, որն այն ժամանակ հազվագյուտ էր։ Այս դպրոցը ևս, ինչպես նաև Աստրախան քաղաքի մյուս հայկական դպրոցները, դուրս է մնացել հայկական դպրոցների առաջին (1885) փակումից, սակայն հետագայում է վեր է ածվել երկդասյան դպրոցի։

1888 թվականին դպրոցում սովորել են 91 հայ աղջիկներ, որոնցից 74-ը ձրիավարժ։ 1895 թվականին փակվել է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս․ Կ․ Խուդոյան, Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Ե․, Լույս, 1987, էջ 315։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արարատ», 1870-1871, Գ, էջ 104-106։