Աստղ (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղ
ռուս.՝ Звезда
Տեսակվիպակ
ՀեղինակԷմանուել Կազակևիչ
Բնագիր լեզուռուսերեն

«Աստղ» (ռուս.՝ «Звезда»), վիպակ, Էմանուել Կազակևիչի առաջին ստեղծագործությունը ռուսերեն լեզվով[1]։ Վիպակը հեղինակին լայն ճանաչում է բերել, և դրա համար նա 1948 թվականին արժանացել է Ստալինյան մրցանակի։ Սյուժեի կենտրոնում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային հետախուզության դաժան առօրյան է։ Կառուցվածքային տեսանկյունից բաղկացած է 11 գլուխներից և վերջաբանից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակի իրադարձությունները տեղի են ունենում Ուկրաինայի արևմուտքում 1944 թվականի ամռանը՝ «Բագրատիոն» օպերացիայից քիչ առաջ։

Հետախուզական վաշտի հրամանատար լեյտենանտ Տրավկինն ստանում է առաջադրանք՝ անցնել ճակատային գիծը և հետախուզություն իրականացնել թշնամու թիկունքում, որը, ենթադրաբար, վերադասավորում է ուժերը հարձակման համար։ Մի քանի շաբաթ տևած մանրակրկիտ նախապատրաստությունից և մարզումներից հետո, որոնք անհրաժեշտ էին նաև այն պատճառով, որ հետախուզությունը համալրվել էր երիտասարդ մարտիկներով, Տրավկին ընտրում է մի խումբ, որի կոչի ազդանանն է՝ «Աստղ» (վաշտի ազդանշանն է՝ «Երկիր»)։

Խորը գիշերը խումբը անցնում է ճակատային գիծը և մոտ մեկուկես կիլոմետր հաջողությամբ շարժվում է անտառի միջով, որը խիտ լցված է գերմանացի զինվորներով։ Լուսաբացից առաջ խմբին նկատում է գերմանացի զինվորը, սական լինելով քնաթաթախ, չի հասկանում, որ նրանք թշնամի են, բայց արտասանում է՝ «կանաչ ուրվականներ»։ արտահայտությունը։

Արշավի ընթացքում խումբը մի քանի «լեզու» է վերցնում՝ հոսպիտալից քիչ առաջ դուրս գրված զինվորի ու ՍՍ սպայի։ Պարզվում է, որ ռազմաճակատի այդ հատվածում կենտրոնանում է ՍՍ «Վիկինգ» տանկային դիվիզիան։ Դիվիզիայի շտաբում այդ տեղեկությունները գնահատվում են որպես կարևոր և անսպասելի։ Երկաթուղային կայարանում գրեթե բազմաթիվ գերմանացի զինվորների աչքի առաջ խումբը գերեվարում է ՍՍ օբերստուրմֆյուրերի։ Սպանվածների մարմինները գտնվում են, գերմանացի զինվորների շրջանում սկսում են լուրեր շրջանառել «կանաչ ուրվականների» և «կանաչ սատանաների» մասին։

Հետախուզական խմբի ակտիվ գործունեությունը գերմանական ղեկավարությանը ստիպում է կազմակերպել կլոր սեղան։ Հետախույզներին հայտնաբերում են ցախատան ձեղնահարկում գիշերելու ժամանակ։ Թշնամու վրա նռնակներ նետելով՝ խումբը նահանջում է դեպի անտառ։ Մի քանի հետախույզներ զոհվում են, ռադիոկայանը վնասվում է գնդակից։

Դիվիզիայի շտաբում Տրավկինին սիրահարված ռադիստուհի Կատյան շարունակում է «Աստղ» կանչել, որն արդեն չի կարողանում պատասխանել։

Եվ, լի հույսով ու երկաթե հաստատակամությունը, նա սպասում։ Ոչ ոք այլևս չէր սպասում, իսկ նա սպասում էր։ Եվ ոչ ոք չէր համարձակվում վերցնել ռացիան ընդունիչից, քանի դեռ չի սկսվում հարձակումը։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին անգամ հրատարակվել է 1947 թվականին «Знамя» ամսագրի առաջին համարում։
  • Նույն 1947 թվականին վիպակը լույս է տեսել առանձին հրատարակություններով «Օգոնյոկ» գրադարանում», «Московский рабочий» հրատարակչությունում և «Զինվորի և նավաստու գրադարան» (ռուս.՝ «Библиотека солдата и матроса») մատենաշարում։
  • 1985 թվականին ստեղծագործությունը հրատարակվել է «Современник» հրատարակչության կողմից։
  • 1986 թվականին նույնպես առանձին հրատարակությամբ վիպակն լույս է ընծայել Սիկտիվկարի «Կոմի» հրատարակչության կողմից (80 էջ, նկարիչ՝ Ս.Դոբրյակով, 150 հազար օրինակ տպաքանակով)։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակը երկու անգամ էկրանավորվել է։

  • 1949 - ռեժիսոր՝ Ալեքսանդր Իվանով, դերերում՝ Նիկոլայ Կրյուչկով, Վասիլի Մերկուրև և Լիդիա Սուխարևսկայա։
  • 2002 - ռեժիսոր՝ Նիկոլայ Լեբեդև, դերերում՝ Իգոր Պետրենկո, Արտյոմ Սեմակին և Ալեքսեյ Պանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]