Աստղ (ֆիլմ, 1949)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղ
ռուս.՝ Звезда
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և ռազմական ֆիլմ
Թվական1949 և սեպտեմբերի 21, 1953
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Իվանով
Սցենարի հեղինակPavel Naumovich Furmansky?
ԴերակատարներԱնատոլի Վերբիցկի
ՕպերատորՎլադիմիր Ռապոպորտ
ԵրաժշտությունՎենեդիկտ Պուշկով
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն88 րոպե[1]

«Աստղ» (ռուս.՝ «Звезда»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ, որը բեմադրվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1949 թվականին ռեժիսոր Ալեքսանդր Իվանովի կողմից Էմանուել Կազակևիչի համանուն վիպակի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային դիվիզիաներից մեկի հրամանատարությանը հայտնի է դառնում հակառակորդի ենթադրյալ հակահարվածի մասին։ Հետախույզները, որոնք ուղարկվել են թշնամու թիկունք՝ տվյալները ճշտելու համար, չեն վերադարձել։ Յոթ հետախույզների նոր խումբը, որի կոչի ազդանշանն է «Աստղ», գլխավորում է լեյտենանտ Տրավկինը։ Առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալիս խումբը հանկարծակի հանդիպում է գերմանական ջոկատի։ Հետախույզներից մեկին ուղարկելով զեկուցելու՝ լեյտենանտ Տրավկինն ընկերների հետ մահացու կռվի է բռնվում թշնամու հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոլի Վերբիցկի – լեյտենանտ Տրավկին, խմբի հրամանատար
  • Ալեքսեյ Պոկրովսկի – լեյտենանտ Մեշչերյակով, զինկոմիսար
  • Իրինա Ռադչենկո – Կատյա Սիմակովա, ռադիստ
  • Լիդիա Սուխարևսկայա – ռադիստուհի Տատյանա Ուլիբիշևա
  • Օլեգ Ժակով – գնդապետ Սերբիչենկո
  • Ալեքսանդր Խլոպոտով – գնդապետ Կովալյով
  • Մովսուն Սանանի – գնդապետ Ալիև, դիվիզիայի շտաբի պետ (ֆիլմի լուսագրերում՝ Սան Անի)
  • Նիկոլայ Կրյուչկովսերժանտ Մամոչկին
  • Վասիլի Մերկուրև – ավագ Անիկանով
  • Պավել Վոլկով – հետախույզ
  • Վլադիմիր Մարև – հետախույզ
  • Ն. Ստեպանով – Բրաժնիկով, հետախույզ
  • Յու. Աբիխ – Յուրա Գոլուբովսկի, հետախույզ
  • Լուսագրերում նշված չեն․
  • Նիկոդիմ Գիպիուս – էպիզոդ
  • Սերգեյ Կարնովիչ-Վալուա – գերի օբեր-ֆելդֆեբել Վիլիբալդ-Էռնստ Բենեկե
  • Վիկտոր Կուլակով – դիվիզիոնային հետախուզության պետ
  • Գեորգի Սատինի – կապիտան Դեգտյարյով
  • Լև Ստեպպանով – գերմանացի
  • Եվգենի Տետերին – գերմանացի գեներալ
  • Անդրեյ Ֆայտ – Վեռներ
  • Վլադիմիր Չոբուր – ավագ լեյտենանտ

Նկարհանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարը՝ Պավել Ֆուրմանսկու՝ Էմանուել Կազակևիչի վիպակի հիման վրա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Իվանով
  • Ռեժիսորներ՝ Պավել Արմանդ, Իոսիֆ Գինդին
  • Օպերատորներ՝ Վլադիմիր Ռապոպորտ, Սերգեյ Իվանով
  • Կոմպոզիտոր՝ Վենեդիկտ Պուշկով
  • Նկարիչ՝ Սեմյոն Մալկին
  • Հնչյունային օպերատոր՝ Լև Վալտեր
  • Ֆիլմի տնօրեն՝ Իոսիֆ Պոլյակով

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում հետախույզների մահվան ցուցադրումը հակասում էր հետպատերազմյան տարիների արվեստի պահանջներին, ֆիլմն արգելվել է և մնացել Մոսկվայի մոտ գտնվող Սպիտակ սյուների կինոարխիվում։ Հանդիսատեսը ֆիլմը տեսել է 1953 թվականին։ Իրականում լեյտենանտ Տրավկինի նախատիպի՝ Նիկոլայ Կիրիլովիչ Տկաչենկոյի խումբը, փրկվել է, և նա ապրել է մինչև պատկառելի տարիքը[2]։
  • Լեյտենանտ Մեշչերյակովի նախատիպը՝ Ի. Մեշչերյակովը, Սոցիալիստական աշխատանքի հերոս է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, Կարմիր աստղի երկու շքանշաններով, «Պատվո նշան» շքանշանով, «Մարտական ծառայությունների համար» երկու մեդալով, բազմաթիվ այլ մեդալներով։ Արժանացել է Չեխոսլովակիայի և Լեհաստանի պարգևների։ Իվանո-Ֆրանկովսկի շրջանի Յարեմչա քաղաքի պատվավոր քաղաքացի է։
  • Նիկոլայ Կրյուչկովը ֆիլմի նկարահանումից հետո ասել է․

Այս ֆիլմում Ստալինին դուր չի եկել, որ իմ հերոսը՝ սերժանտ Մամոչկինը, իրեն պայթեցնելուց առաջ ասում է «Ահա այսպես», այլ ոչ թե «Հանուն Ստալինի»։ Եվ ֆիլմն արգելվեց…[3]

  • Ֆիլմը դիտելուց հետո Ստալինին դուր չի եկել, որ վերջում բոլոր հերոսները մահանում են։ Նա ասել է․ « Ֆիլմը հիանալի է, ավարտը՝ վերանկարահանել։ Հերոսները չեն կարող մեռնել»։
  • Ֆիլմում Անդրեյ Ֆայտի կերպարը կրում է գոյություն չունեցող «ունտերգրուպենշտուրմֆյուրեր» կոչումը։ ԷՄանուիլ Կազակևիչի վիպակում նա կոչվում է կապիտան, որը համապատասխանում է ՍՍ զորքերում գաուպտշտուրմֆյուրերի կոչմանը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]