Աստղիկ Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աստղիկ Սիմոնյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1973(1973-12-21) (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Աստղիկ Սիմոնյան (դեկտեմբերի 21, 1973(1973-12-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղիկ Սիմոնյանը ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 21-ին, Երևան քաղաքում[1]։ Կրթւթյուն է ստացել Երևանի Ակսել Բակունցի անվան մանկավարժական քոլեջում, որից հետո ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրական բաժնում։ Կրթություն է ստացել նաև Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի կինոդրամատուրգիայի բաժնում[2]։ Երևանի Համազգային թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ։ Դասավանդել սցենարի վարպետություն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Աստղիկ Սիմոնյանի աշխատությունները տպագրվել են հայաստանյան գրական հանդեսներում, թարգմանվել ռուսերեն, անգլերեն, պարսկերեն։ Նրա «Մեկ թագավորի թատրոն» գիրքը լույս է տեսել 2002 թվականին։ 2010 թվականին հրատարակվել է «Կաղանդ պապ կամ վերադարձ Ռիգելից» հեքիաթը, որը վերահրատարակվել է որից 2013 թվականին։ Հեքիաթը թարգմանվել է ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն։

Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» պիեսը բեմադրվել է Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում[3]։ Նույն թատրոնի խաղացանկում բեմադրվել է նաև նրա «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» մանկական ներկայացումը։

Աստղիկ Սիմոնյանը աշխատել է նաև հեռուստաընկերություններում։ Նրա սցենարների շարքինն են պատկանում «Եղբայրներ», «Խաչվող հետքեր», «Քարտ բլանշ» հեռուստասերիալները։ «Այդ ես չեմ» հեղինակային ֆիլմի սցենարական աշխատանքներին ունեցել է իր մասնակցությունը։

Երևան քաղաքում տեղի ունեցող «Սոսե» միջազգային կինոփառատոնի կողմից «Սպասում» կարճամետրաժ ֆիլմի համար Աստղիկ Սիմոնյանը արժանացել է «Լավագույն սցենար» մրցանակին, նրա «Կարոտ» կարճամետրաժ ֆիլմը «Ես եմ» փառատոնում շահել է «Գրան Պրի» մրցանակ։ 2002 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Աստղիկ Սիմոնյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  2. «Աստղիկ Սիմոնյան». Bookmark. 2020 թ․ հուլիսի 27. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  3. «- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն». www.sostheatre.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]