Աստղիկ Ոսկերչյան
Աստղիկ Ոսկերչյան | |
---|---|
Ի ծնե | Աստղիկ Գիսակի Ոսկերչյան |
Ծնվել է | փետրվարի 24, 1947 (76 տարեկան) |
Ծննդավայր | Գյումրի |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1967) և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1973) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Աստղիկ Գիսակի Ոսկերչյան (փետրվարի 24, 1947, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գոբելենագործ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1967 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1973 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1979 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ[1]։ Հեղինակ է գունային հագեցվածությամբ, թարմ արտահայտչաձևերով հատկանշվող գոբելենների՝
- «Ղողանջ», 1978, Սարդարապատի ազգագրական թանգարան
- «Շախմատ», 1979, ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդ
- «Գինի», Երևանի «էրեբունի» հյուրանոց, 1983
- «Դեպի լույս», ՀՀ ԱԺ, 1983
- «Պահապան հրեշտակը», 1990
- «Կարոտ», 2002
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|