Աստղախցիկ
Աստղախցիկ, երկնային մարմինների լուսանկարելու համար աստղադիտակ։
Ի սկզբանե, Գալիլեյի հայտնագործությունից սկսած աստղադիտակները օգտագործվում էին միայն տեսողական դիտարկումների համար։ 19-րդ դարի վերջում, լուսանկարչության հայտնագործությունից հետո, աստղագիտության մեջ կիրառվում է նաև դիտարկումների լուսանկարման մեթոդը։ Աստղադիտակի ֆոկալ հարթության մեջ տեղադրվում է ֆոտոթիթեղ, կամ ֆոտոժապավեն, որի վրա և տպվում էին դիտարկվող մարմինները։
Ստեղծվեցին նաև մասնագիտացված աստղադիտակներ, որոնք նախատեսված էին միայն լուսանկարչական դիտարկումների համար, դրանք ստացան աստղախցիկ կամ խցիկ անունը[1]։
Այժմ որպես լուսաընդունիչ օգտագործվում են CCD մատրիցաներ։
Մեր օրերում խոշոր դիտարկման գործիքները հիմնականում նախատեսվում են լուսանկարչական դիտարկումների համար։ «Աստղախցիկ» եզրը օգտագործվում է միայն հնացած աստղադիտակների համար։
Լուսանկարչական խցիկը և նրան զուգահեռ (դեպի երկնքի որոշակի մասը վիզուալ ուղղման համար) դրված դիտակը ամրացվում են հասարակածային տեղակայքի վրա։ Դիտման ընթացքում, ժամացուցային մեխանիզմի օգնությամբ, աստղադիտակը պտտվում է երկնոլորտի պտույտի արագությամբ, որի շնորհիվ լուսատուն մնում է դիտակի նկատմամբ անշարժ և դիտման տևողությունը ընտրվում է ըստ անհրաժեշտության։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դ. Յա. Մարտինով (1977). Գործնական աստղաֆիզիկայի դասընթաց. Մոսկվա: Նաուկա. էջ 16.
{{cite book}}
: More than one of|pages=
and|page=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեյս-400 աստղախցիկը Զվենիգորոդի աստղադիտարանում (Ռուսաստան) (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 595)։ |