Jump to content

Աստղալից երկինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Աստղալից երկինք», հայկական առաջին աստղագիտական տպագիր քարտեզը (եթե չհաշվենք հիմնականում աշխարհագրական բնույթ ունեցող «Համատարած Աշխարհացոյց»-ի վրա երկնոլորտի պատկերումը)։ «Աստղալից երկինք» քարտեզի չափերն են 39 սմ X 25, 7 սմ։ Այն զետեղված է Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1, 1749) գրքում, որպես ներդիր։

Կենտրոնական մասում տրված են երկնոլորտի կիսագնդերը համաստեղությունների նկարներով (թվով 63), միգամածություններով ու անզեն աչքով տեսանելի աստղերով։ Պատկերված են Ծիր Կաթինը, բևեռները, հակման շրջանները, խավարածիրը և այլն։ Ստորին մասում տրված են երկնոլորտի ստերեոգրաֆիկ պրոյեկցիաները։ Քարտեզի անկյուններում նկարված են Յուպիտերը (նույնիսկ ցույց է տրված նրա մթնոլորտում դիտվող շերտերը) և Սատուրնը իրենց չորսական արբանյակներով, Լուսինը և Մարսը։ Քարտեզի նկարներից մեկի կենտրոնական մասում Երկիրն է, որի շուրջը պտտվում են Լուսինը, Արեգակը, Մարսը, Յուպիտերը և Սատուրնը, իսկ Մերկուրին ու Վեներան պտտվում են Արեգակի շուրջը, այսինքն՝ տրված է աշխարհի կառուցվածքը ըստ, այսպես կոչված, հին եգիպտական համակարգի։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թումանյան Բ. Ե., Հայ աստղագիտության պատմություն, (հ. 1), Ե., 1964, էջ 213—15։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 581