Աստիճաններ դեպի երկինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստիճաններ դեպի երկինք
Лестница в небеса
Изображение логотипа
ԺանրԴրամա
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳեորգի Լյուբոմիրով
Գլխավոր
դերերում
Վերա Ժիտնիցկայա
Միքայել Արամյան
Եկատիրինա Սիմախոդսկայա
Նիլ Կրոպալով
ՍցենարիստՆաննա Ագաջանովա
Արամ Յավրումյան
Ելենա Ստարկովա
ՕպերատորԱնատոլի Պետրիգա
ԵրաժշտությունԱլեքսեյ Շելիգին
Նկարահանման վայրՄոսկվա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ24
ՀեռուստաալիքԱռաջին ալիք
Ընկերություն«Дуэт» կինոընկերություն

Աստիճաններ դեպի երկինք (Лестница в небеса), բազմասերիանոց դրամատիկական հեռուստասերիալ՝ նկարահանված 2013 թվականին։ Կորեական նույնանուն հեռուստասերիալի ռուսական ադապտացիան։

Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2016 թվականի փետրվարի 4-ին ուկրաինական «Ուկրաինա» հեռուստաալիքով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտյոմը գալիս է ծովափ, որտեղ նա հիշում է իր առաջին սիրո պատմությունը, ում անվանում էին Անյա, ում հետ անցել է Արտյոմի մանկությունը։ Իրենց մանկական ընկերությունը հետագայում դառնում է պարզ երիտասարդական սեր։ Փոքր տարիքում Արտյոմը խոստանում է Անյային կառուցել աստիճաններ դեպի երկինք և կատարել իր խոստումը։ Մանկական ընկերությունը շատ ամուր էր, և նրանք գրեթե չեն բաժանվում, նրանք իրենց լավ էին զգում միասին։ Նաև նրանց հետ դժբախտություն է պատահում. սկզբում մահանում է Անյայի մայրը, ով իր մահվանից առաջ կուրացել էր, իսկ հետո ավտովթարի պատճառով մահանում է Արտյոմի հայրը։ Երեխանների ցավը նրանց ավելի է մտերմացնում։

Մի քանի տարի անց, Անյայի հայրը ամուսնանում է դերասանուհի Ավդոտյա Մակարովայի հետ, ով ունի երկու երեխա՝ Տրիստանը և Իզոլդան։ Արտյոմը գնում է Լոնդոն սովորելու, որտեղ նրան խնամելու է արաբ Ֆարիդը, ով համարվում է Արտյոմի կենսաբանական հայրը, որի մասին Արտյոմը չգիտի։ Անյան և Արտյոմը շարունակում են իրենց հարաբերությունները նամակագրություններով, և դա խանդ է առաջացնում Անյայի խորթ քրոջ՝ Իզայի մոտ։ Ստասը, Իզայի հարազատ եղբայրը, սկսում է ռոմանտիկ հետաքրքրություն ցուցադրել Անյայի հանդեպ և հաճախ սկսում է նրան նկարել։

Արտյոմը արձակուրդների ժամանակ վերադառնում է տուն, իսկ Անյան, ով պետք է նրան դիմավորեր, ավտովթարի զոհ է դառնում Իզայի պատճառով։ Իզան, մտածելով, որ նա սպանել է Անյային, բերում է նրան իր հարազատ հոր մոտ։ Երբ Անյան արթնանում է, պարզվում է, որ նա կորցրել է հիշողությունը։ Ստասը Անյային ասում է, որ նրան անվանում են Օլգա։ Այդ ընթացքում, Ավդոտյան իր աղջկա՝ Իզայի հետ բեմադրում են Անյայի մահը, օգտագործելով նրա փոխարեն մեկ այլ մահացածի, որից հետո նրա փոշին լցնում են ծովը։

Հինգ տարի անց։ Արտյոմը պետք է ամուսնանա Իզայի հետ։ Իսկ Անյան, ապրելով Օլգա Պավլովա անվան ներքո, հանդիպում է Ստասի հետ և Յանայի հետ ունի իր հագուստի խանութը «Սառաֆան» անվանումով։ Արտյոմը հիշում է Անյայի մասին, և որոշում է առևտրի կենտրոնում որմնանկար պատրաստել աստիճանների նկարով, որոնք տանում են դեպի երկինք:ղԱյդ որմնանկարի նկարիչն է դառնում Ստասը։ Արտյոմը, վերջապես, հանդիպում է Անյային, բայց հիշողության կորուստի պատճառով նա չի ճանաչում Արտյոմին։ Շուտով Արտյոմը Անյային և Յանային («Սառաֆան» խանութի սեփականատերին) հրավիրում է «Irin Group» ընկերություն՝ աշխատելու, որը պատկանում է իր մայրիկին։ Որոշ ժամանակ անց Անյայի հիշողությունը վերականգնվում է և նա հասկանում է, որ նրա կյանքը գողացել են։ Ստասը ավարտում է որմնանկարը, իսկ Իզան պատրաստվում է իր և Արտյոմի հարսանիքին։

Անյան իմանում է, որ նա ունի աչքերի ուռուցք, և բուժումից հետո նա կարող է կուրանալ։ Երբ Արտյոմը և Ստասը իմանում են Անյայի դժբախտության մասին, նրանք օգնում են նրան բուժման հարցերում։ Արտյոմի և Իզայի ամուսնության ժամանակ, նրան օգնում են բացահայտել Մակարովների ընտանիքի խաբեությունը, ովքեր մեղավոր էին նրանում, որ Անյան կուրացել է։ Արտյոմը վերջ ի վերջո ամուսնանում է Անյայի հետ։

Արտյոմը և Ստասը իմանում են, որ հնարավոր է վերադարձնել Անյայի տեսողությունը եղջերաթաղանթի փոխպատվաստման միջոցով։ Բայց նրանց մերժում են դրանում, քանի որ դոնորը պետք է լինի մահացած մարդ։ Ստասը որոշում է դառնալ Անյայի դոնորը։ Հրաժեշտ տալով իր հարազատներին, նա ձևացնում է, որ գնում է Թաիլանդ, իբր այնտեղ ընկերուհի է գտել, սակայն նա ինսքնասպան է լինում, ավտովթարի ենթարկվելով։

Եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատությունից հետո, Անյան իմանում է, որ մետասթազները հայտնվել են նրա ուղեղում, և նա կարող է մահանալ։ Արտյոմից իմանալով, որ հանուն նրա Ստասը զոհաբերել է իրեն, հրաժարվում է բուժվելուց։ Շուտով Անյայի խնդրանքով Արտյոմը նրան տանում է ծովափ, որտեղ և աղջիկը մահանում է։

Տասը տարի անց, Արտյոմը շարունակաբար այցելում է ծով, որտեղ ինքն ու Անյան լավ ժամանակ են անցկացնել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերա Ժիտնիցկայա - Աննա (Անյա) Կիրիլովնա Վյեմսկայա( ամուսնությունից հետո Աննա Ռուդնևա)/Օլգա (Օլյա) Յուրեվնա Պավլովա
  • Միքայել Արամյան - Արտյոմ Ալեսևիչ Ռուդնև
  • Եկատիրինա Սիմախոդսկայա - Իզոլդա (Իզա) Միխայլովնա Մակարովա
  • Նիլ Կրոպալով - Տրիստան (Ստաս) Միխայլովիչ Մակարով
  • Յանինա Սոկոլովսկայա - Ավդոտյա Մակարովա
  • Ալեքսանդր Պեսկով - Միխայիլ Մակարով, Ավդոտայի նախկին ամուսինը և Իզայի և Ստասի հայրը, 7 տարի բանտարկված է եղել բանտում:
  • Օկսանա Դորոհինա - Իրինա Ռուդնևա, Արտյոմի մայրը
  • Միխայիլ Պոլոսուխին - Ֆարիդ, Արտյոմի հայրը
  • Իգոր Կարտաշև - Կիրիլ Սեմյոնովիչ Վյազեմսկի, Անյայի հայրը
  • Դմիտրի Սոտիրադի - Մաքսիմ
  • Դենի Ալասանիյա - Արտյոմը փոքր տարիքում
  • Օլգա (Լյոլյա) Բարանովա - Աննան փոքր տարիքում
  • Վեռոնիկա Ամիրխանովա - Իզոլդան փոքր տարիքում
  • Մաքսիմ Բիչկով - Ստասը փոքր տարիքում
  • Արտյոմ Մուրադով - Արտյոմը 6 տարեկանում
  • Եվգենիա Սապրոնով - Անյան 6 տարեկանում
  • Դմիտրի Սապրոնով - Վադիմ
  • Սերգեյ Ֆիշեր - Բորիս
  • Մարիա Իլինա - Յանա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր սերիաները YouTube-ում