Ասպեն (կղզի)
Ասպեն | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Ավստրալիա |
Վարչատարածք | Կանբերրա |
Երկարություն | 0,27 կմ |
Լայնություն | 0,095 կմ |
ԲԾՄ | 578 մետր |
Մակերես | 0,14 կմ² |
Ջրլիցի ափին | Lake Burley Griffin? |
Անվանված է | Եղիսաբեթ II[1] |
Ասպեն (անգլ.՝ Aspen Island), արհեստական՝ մարդակերտ կղզի Ավստրալիայում՝ Ավստրալիական մայրաքաղաքային տարածքում (Կանբերայում) գտնվող Բրլի Գրիֆին ջրամբարում
Ասպեն կղզին ընկած է Բրլի Գրիֆին լճի կենտրոնական ավազանի հարավարևելյան մասում, Քինգս Փարքին կից։ Կղզին գտնվում է Կանբերայի հանդիսությունների տեղամասում, որը կոչվում է Խորհրդարանական Եռանկյուն։ Ավստրալիայի ազգային զանգը գտնվում է կղզու վրա, որը Քինգս Փարքում միանում է մայրցամաքի հետ կամրջի միջոցով։ Կամուրջը կոչվել է Ջոն Դուգլաս Գորդոնի անունով, ով ասել էր բացման խոսքը[2]։
Ասպեն կղզու անունը հայտարարվել է 1963 թվականի նոյեմբերի 21ին. այն կոչվել է կաղամախի (Aspen) ծառատեսակի անունով[3]։
Ասպեն կղզին ամենամեծն է այն երեք կղզիներից, որոնք գտնվում են Բրլի Գրիֆին լճի կենտրոնական ավազանի հարավարևելյան ծայրամասում։ Մյուս երկու կից կղզիները անանուն են[4]։
-
Ազգային զանգն ու կամուրջը
-
Տեսարան կղզուց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.pm.gov.au/media/australia-celebrates-queens-platinum-jubilee
- ↑ «Aspen Island - Home to the National Carillon». National Capital Authority. Վերցված է 2010 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Aspen Island». Place name search. Government of the Australian Capital Territory. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ Marshall, Duncan; Firth, Dianne (2011). «National Carillon & Aspen Island Heritage Management Plan» (PDF). National Capital Authority. էջ 7. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպեն (կղզի)» հոդվածին։ |
|