Ասյա Օդաբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասյա Օդաբաշյան
Ծնվել էապրիլի 1, 1924(1924-04-01)
ԾննդավայրՂարաքիլիս, Գուգարքի շրջան
Մահացել էփետրվարի 12, 1998(1998-02-12) (73 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1995)
Մասնագիտությունպատմաբան, ազգագրագետ և ազգագրագետ
ԱշխատավայրՀնագիտության և ազգագրության ինստիտուտ

Ասյա Անուշավանի Օդաբաշյան (ապրիլի 1, 1924(1924-04-01), Ղարաքիլիս, Գուգարքի շրջան - փետրվարի 12, 1998(1998-02-12), Երևան, Հայաստան), հայ պատմաբան, ազգագրագետ: Պատմական գիտությունների դոկտոր (1995 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասյա Օդաբաշյանը ծնվել է 1924 թվականին Ղարաքիլիսայում: 1946 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1959-1998 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, եղել է ազգագրության բաժնի ավագ, ապա` առաջատար գիտաշխատող:

Աշխատությունները վերաբերում են հայոց հոգևոր մշակույթին, մասնավորապես` ժողովրդական տոներին ու դրանց առնչվող հավատալիքներին սովորույթներին ու ավանդույթներին[1]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամանորը հայ ժողովրդական տոնացույցում /Ա. Ա. Օդաբաշյան։ ՀՍԱՀ ԳԱԱ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան: ՀՍԱՀ ԳԱԱ «Գիտություն», 1978 թ.[2]
  • Տիեզերական ծառը հին հայոց դիցաբանական համակարգում[3]
  • Օդաբաշյան, Ասյա Անուշավանի (1995 թ.) Հայոց ժողովրդական հավատալիքները /կազմը և ծիսակարգը/[4]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]