Առողջապահիկ թերթ, բժշկա-սանիտարական մասսայական հանդես։ Հրատարակվել է 1903-1905 թվականներին, Թիֆլիսում։ Խմբագիրն էր Վահան Արծրունին։ Նպատակն էր ժողովրդի մեջ տարածել բժշկական և սանիտարա-հիգիենիկ գիտելիքներ։ Հանդեսին կից Բժշկի զրույցներ ընդհանուր խորագրով հրատարակվել են 35 անուն հանրամատչելի գրքույկներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 547)։