Առնո Խայաջանյան
Առնո Խայաջանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Վալանս, Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Ազգություն | ֆրանսահայ |
Առնո Խայաջանյան (մարտի 28, 1987, Վալանս, Ֆրանսիա), ֆրանսահայ ռեժիսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առնո Խայաջանյանը ծնվել է 1987 թվականին, Ֆրանսիայի Վալանս քաղաքում։ Ավարտել է Սորբոնի համալսարանի կինոյի բաժինը, հետաքրքրված է խաղարկային, վավերագրական ֆիլմերի և տեսահոլովակների նախագծերով։ Խայաջանյանի աշխատանքները որոշ չափով իրենց վրա կրում են Ատոմ Էգոյանի, Ջոն Կասավետիսի, Ջեյմս Գրեյի և Նուրի Բիլգե Ջեյլանի ֆիլմերի ազդեցությունը[1]։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վատ աղջիկ»
- «Արշակ»
- «Կորած հորիզոններ»
- «Քարքարոտ արահետներ»
- «Անջրդի ուղիներ» (վավերագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված Առնո Խայաջանյանի նախնիների պատմություններից)[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Առնո Խայաջանյանի մասին gaiff.am կայքում(չաշխատող հղում)
- ↑ «Առնո Խայաջանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.