Առնոս Հովհաննիսյան
Առնոս Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1940[1] (83 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1962) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1987) |
Մասնագիտություն | քիմիկոս |
Առնոս Արշակի Հովհաննիսյան (նոյեմբերի 2, 1940[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1987): Ամերիկայի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առնոս Հովհաննիսյանը ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 2-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1976 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում իր նախաձեռնությամբ ստեղծված քիմիական ֆիզիկայի (1982 թվականից՝ ՀՀ ԳԱԱ ՕՔԻ պոլիմերային դիսպերսիաների) լաբորատորիայի վարիչ[2], 1997 թվականից՝ Երևանի ապրանքագիտության տեխնոլոգիական հայ-ռուսական համալսարանի հիմնադիր-ռեկտոր։ 2004 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՌԴ կրթության նախարարության Համաշխարհային տեխնոլոգիական համալսարանի բիզնեսի տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն (Երևան)[3]։
Աշխատանքները վերաբերում են պոլիմերների և բյուրեղների քիմիային։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՄԱԿ-ի սոցիալական և տնտեսական խորհրդի կազմի տեղեկատվական միջազգային ակադեմիայի անդամ (1997):
- Ամերիկայի կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ» (1998):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12523
- ↑ «STCOPC NAS RA». www.stcopc.sci.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
|