Առեղծվածային գետ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առեղծվածային գետ
անգլ.՝ Mystic River
ՀեղինակDennis Lehane?
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրքրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԲոստոն
Կազմի հեղինակՉիպ Քիդ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչWilliam Morrow and Company
Հրատարակման տարեթիվփետրվար 2001
ԳՄՍՀ2-7436-0962-1 և 0-688-16316-5
OCLC492546962 և 283806177

Առեղծվածային գետ (անգլ.՝ Mystic River), ամերիկացի գրող Դենիս Լիխեյնի դետկտիվ վեպը, որը հրապարակվել է 2001 թվականին[1]։ 2003 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն պտտվում է Բոսթոնի խուլ թաղամասում հարևանությամբ ապրող երեք պատանի ընկերների՝ Դեյվ Բոյլի, Շոն Դևինի և Ջիմմի Մարկուսի շուրջ։ Մի անգամ Դեյվին առևանգում են հենց փողոցից Շոնի և Ջիմմիի աչքի առաջ։ Մի քանի օր անց Դեյվը, որը գերության մեջ ենթարկվել էր սեռական բռնության, կարողանում է փախչել և վերադառնալ տուն, բայց արդեն բոլորովին փոխված, էմոցիոնալ առումով կոտրված մարդ է։

Իրադարձությունները տեղափոխվում են 25 տարի հետո։ Շոնը դարձել է ոստիկան, Ջիմմին՝ խանութի տեր և ստվերային հանցագործ, իսկ Դեյվն այդպես էլ մնացել է իր մեջ պարփակված։ Ջիմմիի դուստրն անհետանում է, նրան գտնում են այգում դաժանորեն սպանված։ Նույն գիշերը Դեյվը վերադառնում է իր կնոջ մոտ՝ հագուստի վրա արյան հետքերով։ Շոնին հանձնարարվում է հետաքննել այդ սպանությունը։ Ողբերգությությունը վերամիավորում է երեք ընկերներին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականին գիրքն արժանացել է Dilys մրցանակի Գաղտնի կինոառևտրականների անկախ ասոցիացիայի (IMBA) կողմից[2]։
  • Գիրքն արժանացել է Barry-2002 մրցանակի «Լավագույն վեպ» կատեգորիայում[3]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Քլինթ Իսթվուդն էկրանավորել է վեպը՝ նկարահանելով համանուն ֆիլմը։ Վեպի հիման վրա սցենարը գրել է Բրայան Հելգելենդը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Շոն Փենը Ջիմմի Մարկումի դերում (ֆիլմում գործող անձի ազանունը փոխված է․ Մարկուսը դարձվել է Մարկում), Թիմ Ռոբինսը Դեյվի դերում, Քևին Բեյքոնը՝ Շոն Դևինի դերում։ Ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանք, իսկ Շոն Փենը և Թիմ Ռուբինսն արժանացել են «Օսկար» մրցանակների (Փենը՝ գլխավոր, իսկ Ռոբինսը՝ երկրորդ պլանի դերի համար)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ozon.ru. «Таинственная река»
  2. The Independent Mystery Booksellers Association: The Dilys Award Winners
  3. «Barry Awards»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2018-07-24