Առդրություն
Արտաքին տեսք
Առդրություն, նախադասության անդամների ստորադասական կապակցության եղանակ, երբ ստորադաս անդամը գերադասի հարաբերակցության մեջ մնում է անփոփոխ. այս կապակցության մեջ կարևորը բառերի իմաստային կապն է, շարադասությունն ու հնչերանգը։ Գերադաս անդամը կարող է արտահայտվել գոյականով, ածականով, բայով, մակբայով և այլն։ Լրացման գործառույթ են կատարում չթեքվող, բայց նյութական խոսքի մասերը՝ ածականը, թվականը, անկախ դերբայները, ինչպես նաև չթեքվող դերանունները։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 50։