Առաքել Գրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Առաքել Գրիչ
Մասնագիտություն գրող
Լեզու հայերեն
Ազգություն հայ

Առաքել Գրիչ (ծնվելու և մահանալու թվականները անհայտ), XV դարի հայ գրիչ։ Երզնկայի Ավագ վանքի համալսարանի սան է։ Ընդօրինակել է երաժշտական Խազգրքեր, Շարակնոցներ և Գանձարաններ։ Նրանից հայտնի է 10 ձեռագիր՝ 7 Շարակնոց, մյուսները՝ Գանձարան և Մաշտոց։ Վերջինս գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռ. N 9671), մյուսները՝ Երուսաղեմում, Վենետիկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png