Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (Պսկով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (Պսկով)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան

Առաջին համաշխարհային պատերազմի հերոսների հուշարձան (ռուս.՝ Памятник героям Первой мировой войны), հուշարձան` տեղադրված Պսկով քաղաքում Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի կապակցությամբ, նվիրված այդ պատերազմում զոհված ռուս զինվորների և սպաների հիշատակին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցվել է Ռուսական ռազմա-պատմական ընկերության նախաձեռնությամբ[1]։ Ընկերության կողմից հայտարարված մրցույթում հաղթել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ Սալավաթ Շչերբակովը:Հուշարձանի պատրաստման և տեղադրման նպատակով ծախսվել է 12,5 միլիոն ռուբլի։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 22-ին Պսկովի ավտոբուսային և երկաթուղային կայարանների միջև ընկած զբոսայգում։ Բացման արարողությանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Օլգա Գոլոդեցը, Ռուսաստանի Օդադեսանտային զորքերի հրամանատար Վլադիմիր Շամանովը, Պսկովի մարզի նահանգապետ Անդրեյ Տուրչակը[2]։

Հուշարձանը որոշվել է տեղադրել այն վայրում, որտեղ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղաբաշխվել էր 24-րդ հետևակային դիվիզիան։ Հուշարձանի երկաթուղային կայարանի շրջանում տեղադրելու մյուս պատճառն այն էր, որ հենց այստեղ էր կայսր Նիկոլայ երկրորդը հրաժարվել գահից և այդ իրադարձության հիշատակին մոտակայքում կառուցվել էր մատուռը[2]։

Հուշարձանը իրենից ներկայացնում է հրացանով գրոհի գնացող ռուս զինվորի պատկերը։ Պատկերի ետևում ծածանվում է Պսկովյան հետևակային գնդի դրոշը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Пскове открыт памятник героям Первой мировой войны» (ռուսերեն). Российское военно-историческое общество. 22.08.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 «В Пскове открыли памятник героям Первой мировой войны» (ռուսերեն). Regnum. 22.08.2014. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.