Օլգա Գոլոդեց
Օլգա Գոլոդեց | |
![]() | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ (1984) և Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և միջազգային ֆորումի մասնակից |
Ծննդյան օր | հունիսի 1, 1962 (61 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Օլգա Գոլոդեց (ռուս.՝ О́льга Ю́рьевна Голоде́ц, հունիսի 1, 1962, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու[1], պետական գործիչ, ՌԴ փոխվարչապետ (սոցիալական հարցերով, 2012, մայիսի 21)[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլգա Գոլոդեցը ծնվել է 1962 թվականին Մոսկվայում։ 1984 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1984-1997 թվականներին աշխատել է ՌԴ գիտությունների ակադեմիայի Աշխատանքի, զբաղվածության խնդիրների ինստիտուտի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայում, 1997-1999 թվականներին եղել է «Реформуголь» հիմնադրամի սոցիալական ծրագրի տնօրեն[2]։ 1999-2008 թվականներին՝ սոցիալական քաղաքականության և անձնակազմի վարչության պետ, «Նորիլսկի Նիկել» («ГМК „Норильский никель“») ԲԲԸ անձնակազմի և սոցիալական քաղաքականության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ, 2001 թվականին՝ Թայմիրսկի ինքնավար շրջանի ղեկավարի սոցիալական հարցերով տեղակալ։ «Նորիլսկի նիկել» ընկերությունից հեռանալուց հետո մինչև 2008 թվականի դեկտեմբերի 16-ը Գոլոդեցը շարունակել է ղեկավարել խորհրդի մասնավոր կենսաթոշակային ֆոնդը (NPF), որը ОНЭКСИМ խմբի ակտիվների մասն էր կազմում։
2009 թվականին Գոլոդեցը մամուլում հիշատակվել է, որպես Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «Նորիլսկի նիկելի» իր բազմաթիվ տարիների ղեկավար Միխայիլ Պրոխորովի հետ միասին, որը նույն տարում եղել է Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության բյուրոյի անդամ, 2010 թվականին Գոլոդեցը մամուլում հիշատակվել է որպես Պրոխորովի աշխատանքի շուկայի և մարդկային ռեսուրսների հարցերով տեղակալ[4]։

2008-2010 թվականներին Գոլոդեցը եղել է Համառուսական միջոլորտային ընկերակցության նիկելի և թանկարժեք մետաղ արտադրող գործատուների նախագահ, «Սոգլասիե» («Согласие») ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, 2010 թվականի դեկտեմբերի 2-ից՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղակալ կրթության և առողջության հարցերով։ 2011 թվականի դեկտեմբերի 30-ին նշանակվել է քաղաքապետի՝ սոցիալական հարցերով տեղակալ՝ ընդլայնելով իր լիազորությունների շրջանակը։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012 թվականի մայիսի 21-ը։
2012 թվականի մայիսի 21-ին նշանակվել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի տեղակալ։ Պատասխանատու է առողջության բնագավառի, դեղամիջոցների և բժշկական սարքավորումների, դրանց որակի և անվտանգության ապահովման համար, դեղատնային գործունեության, սոցիալական զարգացման, ժողովրդագրության, զբաղվածության, աշխատանքային հարաբերությունների, սոցիալական գործընկերության, սոցիալական և առողջապահական ապահովագրության, կենսաթոշակների, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության, հանրային երիտասարդական քաղաքական գործունեության և սոցիալական ուղղվածությամբ ոչ առևտրային կազմակերպությունների աջակցության համար[5]։
2013 թվականի հունվարի 14-ին նշանակվել է «Ծնողազուրկ երեխաների պաշտպանության միջոցառումների» պատասխանատու[6]։
Գիտական աշխատանքներ, կոչումներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմիցս ընդգրկվել է Ռուսաստանի կառավարիչների ռուսական ընկերակցության լավագույն թոփ-մենեջերների ցանկում, «Ռուսական անձնակազմի լավագույն տնօրեն» անվանակարգում արժանացել է «ԱՐԻՍՏՈՍ» մրցանակի[7]։
2014 թվականի մարտին թողարկված «Огонёк» ամսագրի «Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ կանայք» վարկանիշային ցուցայում զբաղեցրել է 4-րդ տեղը[8]։
Սեփականություն, եկամուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Գոլոդեցի 2011 թվականի ապրիլին հրապարակված հայտարարագրի՝ նրա եկամուտը 2010 թվականին կազմել է ավելի քան 57 միլիոն ռուբլի։ Ունի երկու բնակարան, այդ թվում՝ Իտալիայում, ամառանոց Շվեյցարիայում (220 կմ2): 2011 թվականին Գոլոդեցի եկամուտը նվազել է 5 անգամ և, ըստ հայտարարագրի, կազմել 11.19 միլիոն ռուբլի[4]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնալուծված է (2003)[9], ունի երկու երեխա[4]։ Խորհրդային ֆուտբոլիստ Ադամաս Գոլոդեցի զարմուհին է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Деловой Петербург. Голодец Ольга Юрьевна, заместитель председателя правительства Правительство Российской Федерации. Биографическая справка
- ↑ 2,0 2,1 «Биография: Голодец Ольга Юрьевна» (ռուսերեն)։ ИТАР-ТАСС։ 2012-05-21։ Արխիվացված օրիգինալից 2013-08-31-ին։ Վերցված է 2013-08-09
- ↑ Л. Налбандян. Тайны биографии Ольги Голодец. http://sobesednik.ru/politics/20120712-tainy-biografii-olgi-golodets
- ↑ 4,0 4,1 4,2 «Голодец, Ольга» (ռուսերեն)։ Lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-08-31-ին։ Վերցված է 2013-08-09
- ↑ «Голодец Ольга Юрьевна — Обязанности» (ռուսերեն)։ Правительство Российской Федерации։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-13-ին։ Վերցված է 2013-06-13
- ↑ «Указ о мерах по защите детей-сирот» (ռուսերեն)։ Kremlin.ru։ 2012-12-28։ Արխիվացված օրիգինալից 2013-08-31-ին։ Վերցված է 2013-08-09
- ↑ «Биография Ольги Голодец» (ռուսերեն)։ РИА Новости։ 2012-05-21։ Արխիվացված օրիգինալից 2013-08-31-ին։ Վերցված է 2013-08-09
- ↑ http://www.kommersant.ru/doc/2415496 Рейтинг «100 самых влиятельных женщин России» журнала «Огонёк»
- ↑ «Голодец не предоставила декларацию на мужа, так как не состоит в браке»։ РСН։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-11-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|