Առանց հատուկ ռիսկի
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | արկածային ֆիլմ |
Թվական | 1983 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սամվել Գասպարով |
Սցենարի հեղինակ | Ռամիզ Ֆատալիև |
Դերակատարներ | Բորիս Նևզորով |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
«Առանց հատուկ ռիսկի» (ռուս.՝ «Без особого риска»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ միլիցիայի աշխատակիցների մասին, որը նկարահանել է ռեժիսոր Սամվել Գասպարովը 1983 թվականին Մ․ Գորկու անվան կինոստուդիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ոստիկանության աշխատակիցները ներկայացվում են որպես սովորական մարդիկ, նրանք ունեն ընտանիք, ունեն իրենց խնդիրները։ Սակայն աշխատավայրում նրանք զբաղված են վտանգավոր հանցագործին ձերբակալելու գործողությամբ։ Դա տեղի է ունենում Ղրիմում և ոչ մի կերպ չպետք է խանգարի հանգստացողներին։
Նրանց խնդիրները տարբեր են․ կապիտանը հաշտ չէ կնոջ հետ, իսկ նրանց որդին դպրոցում մասնակցել է ծեծկռտուքի, լեյտենանտի քույրը երեկոյան հանդիպում է ինչ-որ մեկի հետ, իսկ նրանց գործընկերն էլ չափից ավելի շփոթված է, նա անընդհատ վազում է խանութներով և զանգահարում իր թբիլիսյան հարազատներին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորիս Նևզորով – միլիցիայի կապիտան Յուրի Սերգեևիչ Գրանովսկի, քրեական հետախուզության ավագ տեսուչ
- Աշոտ Մելիքջանյան – ոստիկանության ավագ լեյտենանտ Լևոն Սուրենի Ավետիսով, քրեական հետախուզության տեսուչ
- Ալեքսանդր Գալիբին – միլիցիայի լեյտենանտ Վիկտոր Սերգեևիչ Պետրով, քրեական հետախուզության տեսուչ
- Միխայիլ Պուգովկին – Սերգեյ Սերգեևիչ, Գրանովսկու հայրը
- Օլգա Գասպարովա – Օլգա Գրանովսկայա
- Մարինա Թբիլելի – Ավետիսովի մայրը
- Բորիս Խիմիչև – գնդապետ Սաֆոնով
- Միխայիլ Կոկշենով – Մուզիչենկո, ծառայողական «Վոլգայի» վարորդ
- Ալեքսանդր Իշակով – կողոպտիչ Զերոև
- Օլեգ Ֆեդուլով – կողոպտիչ
- Սամվել Գասպարով-կողոպտիչ
- Եվգենի Բակալով – երիտասարդ կողոպտիչ
- Նատալյա Սուրովեգինա – մրցույթի վարող ջերմանավում
- Բորիս Գիտին – Յալթայի ավտոբուսի ուղևոր
- Յուրի Սորոկին – տեղամասային տեսուչ Սեմյոնով
- Վադիմ Զախարչենկո – Վիկտոր Պետրովի հայրը
- Ռաիսա Ռյազանովա – Պետրով ավագի նոր կինը
- Անզոր Ուրդիա – Ավետիսովների հարևանը
- Գալինա Կոմարովա – Ռիտկա (լուսագրերում նշված չէ)
- Գեորգի Միլյար – Յալթայի ավտոբուսի ուղևոր (լուսագրերում նշված չէ)
- Մարիա Սկվորցովա – հիվանդանոցում դայակ (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Ռամիզ Ֆատալիև
- Ռեժիսոր՝ Սամվել Գասպարով
- Օպերատոր՝ Սերգեյ Ֆիլիպով
- Նկարիչ՝ Ալեքսանդր Պոպով
- Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգետ և կինոքննադատ, պրոֆեսոր Ալեքսանդր Ֆեոդորովն այսպես է արտահայտվել ֆիլմի մասին[1]․
Հեղինակները կարծես թե վիճում են իրենց նախկին ֆիլմերի («Ատելություն», «Վեցերորդ» և այլն) քննադատների հետ։ Իբր, նախկինում եղել են միայն հետապնդումներ, հնարքներ, կրակոցներ ու ծեծկռտուք։ Իսկ հիմա մենք այս ամենը նվազագույնի կհասցնենք... Հեղինակներն իրենց նպատակին հասել են մասամբ։ «Առանց հատուկ ռիսկի» ֆիլմը, հավանաբար, ոչ ոք չի քննադատի հնարքներով չափից շատ տարվածության համար։ Բայց, ավաղ, դժվար թե որևէ մեկը այստեղ բացահայտի նաև բնավորությունների խորությունը, հոգեբանական նրբությունները։ «Քրեական հետախուզության աշխատակցի անձնական կյանքը» ֆիլմում ցուցադրվել է առանց մարդկանց փոխհարաբերությունների, նրանց ներաշխարհի մեջ լուրջ ներթափանցման։ Հետևաբար զարմանալի չէ, որ շաբլոնային իրավիճակներում դերասաններն էլ խաղում են դժգույն՝ աշխուժանալով միայն գանգստերների հետ մարտերի տեսարաններում...
Բնօրինակ տեքստ (ռուս.)Авторы словно спорят с критиками своих прежних фильмов („Ненависть“, „Шестой“ и др.). Дескать, раньше были только погони, трюки, стрельба да драки. А теперь мы все это сведем к минимуму… … Своей цели авторы отчасти добились. Фильм „Без особого риска“, наверное, никто не упрекнет в чрезмерном увлечении трюками. Но, увы, вряд ли кто-нибудь обнаружит здесь и глубину характеров, психологические нюансы. „Частная жизнь сотрудника уголовного розыска“ показана в фильме без серьезного проникновения во взаимоотношения людей, в их внутренний мир. Отсюда не удивительно, что в штампованных ситуациях и актеры играют бледно, оживляясь лишь в сценах схваток с бандитами...
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Фёдоров, Александр Викторович (2019 թ․ հունիսի 19). «"Без особого риска"». Яндекс Дзен.
|